Առեւտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում․ Պեկինը զգուշացնում է Վաշինգտոնին

Չինաստանի վարչապետ Լի Կեցիանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի սկիզբ առած առեւտրային պատերազմում հաղթողներ չեն լինելու:

Ինչպես հայտնում է Reuters-ը, նա այսպես է արձագանքել ԱՄՆ-ի վարչակազմի՝ 34 միլիարդ դոլարի չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման խնդրին:

«Առեւտրային պատերազմը երբեք չի կարողացել լուծում լինել»,- Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 16 երկրների մասնակցությամբ գագաթնաժողովից առաջ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Սոֆիայում կայացած ճեպազրույցին ասել է Լի Կեցինը:

Նա նշել է, որ Չինաստանն առեւտրային պատերազմ չի սկսել, սակայն եթե որեւէ երկիր բարձրացնում է մաքսատուրքերը, ապա Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի՝ ելնելով իր շահերից:

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը շարունակվում է ծավալվել: Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանում չինական ապրանքների համար:

Թրամփի վարչակազմը 34 մլդ դոլարի չինական ապրանքների համար մաքսատուրքեր է մտցրել, ինչին ի պատասխան պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ ստիպված է հակամիջոցներ ձեռնարկել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարաբերությունների հայտարարել է, որ էսկալացիային պատրաստ է, փոխանցում է AP-ն:

Չինաստանի առեւտրի նախարարությունից հայտարարել են, որ «ստիպված կլինեն անհրաժեշտ հակամիջոցներ ընդունել», այլ մանրամասներ չներկայացնելով: Պեկինը նախկինում ամերիկյան ապրանքների թիրախային ցուցակ էր հրապարակել, որոնց համար կարող են մաքսատուրքեր սահմանել:

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ 16 մլրդ դոլարի լրացուցիչ մաքսատուրքերը գործողության մեջ կդրվեն 2 շաբաթից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է չինական ներմուծման վրա 200 մլրդ դոլարի լրացուցիչ մաքսատուրք սահմանել, այնուհետեւ եւս 300 մլրդ դոլարի, եթե Պեկինն ԱՄՆ պահանջներին չզիջի եւ շարունակի հակամիջոցներ ձեռնարկել:

Սա կհանգեցնի նրան, որ հարկման ենթական թիրախային չինական ապրանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 մլրդ դոլար:

Տպել
719 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան