Բրազիլիան դուրս է մնում ԱԱ 2018-ից. չկարողացավ հաղթահարել Բելգիայի արգելքը

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունն ավարտված է: Քիչ առաջ համառ ու դիտարժան պայքարում չկարողացավ հաղթահարել Բելգիայի արգելքը: Պարտվեց 1:2:

Այնպես չէ, որ բելգիացիները հանդիպման սկզբում ձեռքները ծալած նստած էին, բայց Բրազիլիան մի փոքր ավելի մոտ էր գոլ խփելուն: Ամեն դեպքում առաջինն այս խաղում գնդակը դարպասից հանեցին բրազիլացիները: Անկյունայինի խաղարկումից հետո Վենսան Կոմպանին գլխով հարվածեց, գնդակը դիպավ Ֆերնանդինյոյին ու 13-րդ րոպեին անդրադարձով հայտնվեց դարպասում: 31-րդ րոպեին բելգիացիներից  իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կեւին դե Բրույնեն:

Դրանից հետո բրիազիլացիները շարունակում էին տիրել գնդակին ու անընդհատ ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը: Մի քանի անգամ Բելգիան փրկվեց դարպասապահ Տիբո Կուրտուայի միջամտությամբ: 2-րդ կեսում Բրազիլիան գործում էր մեծ առավելությամբ: 76-րդ րոպեին Կուորտուան էլ չկարողացավ օգնել իր թիմին: Փոխարինման դուրս եկած Ռենատու Ավտուստուն կրճատեց հաշվի տարբերությունը եւ վերադարձրերց հույսը:

Այդուհանդերձ այս խաղում «սելեսաոն», որն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի՝ պայքարից դուրս մնալուց հետո գլխավոր ֆավորիտներից էր, եթե ոչ գլխավորը, ավելին անել չկարողացավ: Պարտվեց 1:2 ու լքեց պայքարը:

Կիսաեզրափակչում Բելգիան կմրցի Ֆրանսիայի դեմ, որն այսօր՝ հուլիսի 6-ին, շրջանցել էր Ուրուգվային (2:0): Ֆրանսիա-Բելգիա խաղը կկայանա հուլիսի 10-ին: Կսկսվի 22:00-ին:

Վաղը տեղի կունենան քառորդ եզրափակչի վերջին 2 խաղերը: Շվեդիա-Անգլիա դիմակայությունը կմեկնարկի 18:00-ին, Ռուսաստան-Խորվաթիան՝ 22:00-ին:

Տպել
2360 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան