Կտա՞ք մեկ ազնիվ պաշտոնյայի անուն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

07/07/2018 schedule13:10

ԱԱԾ-ի հայտնի տեսագրությունը գեներալ Մավել Գրիգորյանի տնից,  «Հայաստան» հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանի խոստովանությունը, թե հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն, նախկին պաշտոնյաներին անակնկալի է բերել: Ինչպե՞ս, պետական բյուջեն այդ սրիկաները թալանե՞լ  են:

Բարձրաստիճան պաշտոնյաները գողացել են մեծ մասշտաբներով: Ոչ բարձրաստիճանները՝ փոքր մասշտաբով: Դպրոցի տնօրենները գուցե ժխտեն, բղավեն ձեզ վրա, մեղադրեն զրպարտության մեջ, սակայն այսօր աշխատանքի ընդունվելու համար ուսուցչից պահանջում են 3000-5000 դոլար կաշառք: Նույն խնդիրը կա բուժհաստատություններում` պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում աշխատանքի տեղավորվելու համար գլխավոր բժիշկներին պետք է կաշառք տալ:

Սա  կոռուպցիո՞ն երեւույթ է, թե՞ գողություն:

Սա էական է, քանի որ կոռուպցիոներների եւ գողերի հանդեպ իրավապահների վերաբերմունքը խտրական է: Գողերը մայրաքաղաքի փողոցներից ծաղկի թաղարներ գողացողներն են, դարպասից դուրս մնացած խողովակները, շինարարությունից ավելացած կղմինդրը, գերեզմանում խունկ այրելու ալյումինե թասերը, շիրմաքարի ետեւում դրված խունկի տոպրակները գողացողները, բնակարան կողոպտողները… Նրանց հանդեպ օրենքը խիստ է: Ինչպես խիստ գտնվեց 4 երեխաների մոր հանդեպ՝ նրան հինգ տարվա ազատազրկման դատապարտելով՝ 10 000 դրամ գողության համար: Նրա համար որեւէ մեկը միլիոն դրամ գրավ չդրեց:

Արդարադատությունը չափազանց զգայուն է հարուստ մարդկանց հանդեպ՝ գրավ է վերցնում ու ազատ արձակում Արա Վարդանյանին: Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելն ու ազատ արձակելը արդեն սովորական գործողություն է:

Կոռուպցիոն այս սկանդալների էական բաղադրիչն այն է, որ  գողությունը, մախինացիաները կատարել են ընտանիքի բոլոր անդամներով:

Մանվել Գրիգորյանը՝ տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի հետ:

Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունը քրեական գործ հարուցեց Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ, Քրեական օրենսգրքի 314. 3-րդ՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը», եւ 310.1-ին՝ «Ապօրինի հարստանալը» հոդվածներով։ Մեկը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, մյուսը՝ 2-4 տարի։ Ընդ որում, այս դեպքում եւս պարոն Սարգսյանը միայնակ չի եղել. Մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա որդուն եւ դստերը:

Երրորդ եղբայր Ալեքսանդր Սարգսյանը եւս ԱԱԾ տեսանյութերում զավակների հետ է. սյուժեն՝ թմրանյութ, ապօրինի զենք, Մարտիրոս Սարյանի կտավը…

Ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի որդու հանցագործությունները եւս իրավապահների ուշադրության կենտրոնում էին:

Ի՞նչ է ստացվում. հսկայական կարողություն ունեցող այս  (եւ մյուս պաշտոնյաները եւս) մարդիկ իրենց զավակներին, ընտանիքի անդամներին եւս ներքաշել են մախինացիաների մեջ, կոտրել իրենց զավակների ապագան՝ դարձնելով թմրամոլ, խաղամոլ՝ բոլոր հնարավոր հետեւանքներով:

Բայց գիտենք, որ հայերի համար ընտանիքը… ըհը…ըհը…սրբություն է: Կինը՝ առավել եւս:

Բայց բարձրաստիճան պաշտոնյաների կանանց նվիրատվության ինստիտուտն, ի դեպ, Հայաստանում զարգացած է:

Այդպես, ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ըստ իր հայտարարագրի, 2011 թ., դեռեւս Զինվորական դատախազ եղած շրջանում, 35 միլիոն դրամ նվիրատվություն են կատարել: Նրա տիկինը եւս 100 000 դոլար նվիրատվություն էր ստացել:

Նվերներ սիրել են նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը եւ նրա տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, որը նվեր ստանալիս նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարն էր: Նա 15 000 դոլար նվիրատվություն է ստացել: Իշխան Զաքարյանին նվիրել էին մի ապարանք:

ԱԱԾ այս բացահայտումները շատ տաբուներ կկոտրեն:

Հայաստանում պաշտոնյայի, աշխատավարձերը սահմանելիս՝ հաշվի են առնվում ծառայողների ծանրաբեռնվածությունը, տվյալ աշխատանքի պատասխանատվության աստիճանը: Եվ բարձր աշխատավարձը նաեւ երաշխիք է, որ մարդը աչքը չի տնկի պետական գանձարանի վրա:

Մարդը կա՛մ ազնիվ է, կա՛մ անազնիվ: Եթե նա լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն է տեսնում՝ գողություն չանելու  համար, սա այլ պատմություն է:

Ժամանակին, երբ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն նկատեց, թե լրացուցիչ վարձատրում է իր նախարարներին, որպեսզի վերջիններս պետական գանձարանի վրա աչք չունենան: Պետական բյուջեն անձնական կարիքների համար օգտագործելը, փաստորեն, իշխանության կողմից ընկալվել է իբրեւ բնական, հասկանալի երեւույթ: Այդ մասին, ենթադրում եմ, առավել մանրամասն կպատմի Արա Վարդանյանը:

ԱԱԾ-ի չընդհատվող բացահայտումներից ապշահար՝ սոցցանցի մի օգտատեր ԱԱԾ-ին խնդրեց «բերման ենթարկել» ու ի տես բոլորի ցուցադրել ազնիվ մի պաշտոնյայի: Կա՞ն այդպիսիք: Իհարկե, կան: Սակայն նրանց անունները ոչ ոք չգիտի:

Այս առումով հետաքրքիր է  «Մոռանալ Հերոստրատին» պիեսի ավարտը. Հերոստրատի մահից հետո շինարարության աղմուկ է լսվում. քաղաքի բնակիչներն էին՝ որոշել էին վերականգնել Արտեմիսի այրված տաճարը:

- Ովքե՞ր են,- հարցնում է Ժամանակը դատավոր Քլեոնին:

- Նրանք՝ եփեսացիները…

- Նրանց անուննե՛րը: Տուր գոնե մեկի անունը: Դա այնքան կարեւոր է մեզ համար: Դե՞…

- Չեմ հիշում…

- Հիշի՛ր, Քլեոն: Արդար չէ, որ նրանք միշտ անհայտ են մնում: Հիշի՛ր…

Կոռումպացված, պետական բյուջեի փողերը գողացող պաշտոնյաների անուն-ազգանունները գիտենք, իսկ ազնիվ պաշտոնյաների անուննե՞րը: Կտա՞ք գոնե մեկի անունը…

Տպել
7511 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին