Խորվաթիան ԱԱ 2018-ից դուրս է թողնում մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանին

Ռուսաստանի ֆոտբոլի ազգային հավաքականը դրամատիկ ընթացք ստացած խաղում չկարողացավ հաղթահարել աշխարհի 2018 թ. առաջնության քառորդ եզրափակիչը: Քիչ առաջ համառ պայքարում ճանապարհը զիջեց Խորվաթիային:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 31-րդ րոպեին ռուսներից գեղեցիկ գոլով հաշիվը բացեց Դենիս Չերիշեւը: Խորվաթների պատասխանը չուշացավ: 39-րդ րոպեին նրանք վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը:

Դրանից հետո 2 թիմերն էլ ուղիներ էին փնտրում դեպի մրցակցի դարպասը: Դրվագներից մեկում գոլին շատ մոտ էր Խորվաթիան: 60-րդ րոպեին Իվան Պերիսիչի հարվածից հետո բախտը ժպտաց ռուսներին, ու գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Հիմնական ժամանակում նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խորվաթներն առաջ անցան հաշվի մեջ 101-րդ րոպեին: Անկյունայինի իրացումից հետո գլխով հարվածով դարպասը գրավեց Դոմագոյ Վիդան:

Թվում էր՝ խորվաթները կկարողանան խաղը հանգիստ հասցնել հաղթական ավարտին, բայց ռուսները վերադարձան: Նրանք տուգանայինի իրավունք ստացան, որի իրացումից հետո Մարիո Ֆերնանդեսը նույնպես գլխով հարվածով հավասարեցրեց հաշիվը:

2:2, եւ ռուսներն ու խորվաթները կրկին, ինչպես 1/8 եզրափակչում, հաղթողին պետք է որոշեին 11-մետրանոց հարվածաշարում: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին խորվաթները: Հաղթեցին 4:3, ու 2-րդ խաղում անընդմեջ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 11-մետրանոցներով:

ԱԱ 2018-ը հյուրընկալող Ռուսաստանը մրցաշարի մնացած 4 խաղերը կդիտի հանդիսատեսի կարգավիճակով, իսկ Խորվաթիան կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի դեմ, որն այսօր շրջանցեց Շվեդիային: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին: Նախորդ օրը՝ հուլիսի 10-ին, տեղի կունենա կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Բելգիա խաղը:

Տպել
3908 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին