Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 2 օտարերկրացի, 1 հայ ձերբակալվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 6-ին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի ու Մեղրիի բաժինների, նաև պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ։ 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ժամը 14:30-ի սահմաններում մայրաքաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկից, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներկրելու, պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ։

56-ամյա Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ հայտնաբերվել են պլաստմասե տարաներ՝ լցված թափանցիկ հեղուկներով։ Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ տարաներից երեքում հեղուկով լուծված է 500 գրամ մեթանֆետամին տեսակի թմրամիջոց։ Դարչնագույն, սպիտակ և դեղնականաչավուն թմրամիջոցների նմանվող զանգվածները ևս հայտնաբերվել են Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ։ Ըստ նրա՝ դրանք էլ հերոյին, ափիոն, մեթանֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են։    

63-ամյա Ջաֆար Մարեֆատինի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ապակե տարա՝ լցված յուրահատուկ հոտով հեղուկով։ Մարեֆատինի հայտնածով՝ դա մեթադոն տեսակի թմրամիջոց է։

Նախնական տվյալներով՝ Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ հայտնաբերված 500 գրամ մեթանֆետամին տեսակի թմրամիջոցը նա պետք է փոխանցեր Արսեն Խաչատրյանին։ Քրեական հետախույզները Երևանի բնակիչ 36-ամյա Խաչատրյանին ևս հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հարուցվել է քրեական գործ։  Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալին, Ջաֆար Մարեֆատին և Արսեն Խաչատրյանը ձերբակալվել են։

Տպել
1459 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին