«Ձախորդ օրերն» ի զորու չեն Ջավախքում լռեցնելու Ջիվանու երգը. աշուղին նվիրված հերթական տոնը

Հուլիսի 7-ին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հեռավոր Կարծախ գյուղում՝ այնտեղ, որտեղ 172 տարի առաջ ծնվել է հայ  աշուղական արվեստի կարկառուն ներկայացուցիչ, մեծ բանաստեղծ եւ փիլիսոփա, երգահան, եռանդուն հասարակական գործիչ  Ջիվանին՝ տոնեցին «Ջիվանական օր»-ը:

Արդեն երեք տասնամյակից ավելի է՝ ինչ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում՝ մեծանուն աշուղի ծննդավայր-հայրենիքում, ի պատիվ նրա կազմակերպվում է երգի տոն, որը հասարակության շրջանում արմատացել է որպես «Ջիվանական օր»:

30 տարի առաջ, երբ ջավախահայ մտավորականությունը, հաղթահարելով խորհրդային հասարակարգի բազմաթիվ պատնեշներ, կամքի ու նվիրումի շնորհիվ հիմք դրեց Ջիվանու անունը կրող համաժողովրդական երգի տոնին: Ջիվանու հայրենի Ջավախքում դժվար է գտնել մեկին, որն իր հույզերով ու զգացումներով շաղկապված չէ Ջիվանու փիլիսոփայության հետ:

Այս տարի աշուղի հիշատակին նվիրված միջոցառմանը, համեմատած նախորդ տարիների հետ, կար պատկառելի ներկայություն՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխառաձեն, Երևանի քաղաքապետարանի ԵԼՔ խմբակցության անդամներ, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, պատգամավորներ ՀՀ եւ Վրաստանի խորհրդարանից:

Աժ պատգամավոր, Ջավախք Հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ՀԺ-ի հետ զրույցում՝  հույս հայտնեց, որ նորօրյա սերնդի անսասան հավատն ու կամքը  կնպաստեն Ջավախքի հայանպաստ զարգացմանն ու, Ջիվանու լեզվով ասած, «ձախորդ օրերն» ի զորու չեն լինի այդ լեռնաշխարհում լռեցնելու Ջիվանու երգը, իսկ աշուղին նվիրված համաժողովրդական երգի տոնակատարությունները՝ գնալով կդառնան առավել բովանդակալից ու ներկայացուցչական:

«Նման միջոցառումները նպաստում են Ջավախքում հայկական մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ հայ-վրացական հարաբերությունների խորացմանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Ջիվանական օրին Կարծախում սպասում են կլոր տարին եւ ներկա գտնվում մեծից փոքր:

Տպել
4584 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ