Լարսում կրկնակի անգամ կրճատվել է ռուսական կողմից ժամանողների հերթի երկարությունը

Արդեն մի քանի օր է՝ Վերին Լարսի անցակետում Հայաստանից մեկնող բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների մեծ կուտակումներ են: Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ հերթերը գոյացել են դեպի Ռուսաստան աննախադեպ քանակությամբ զբոսաշրջիկների այցելության պատճառով:

ՀԺ-ն Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է այս պահին Վերին Լարս անցակետում:

- Պարոն Փամբուխչյան, Վերին Լարսի անցակետի հերթերը շարունակվո՞ւմ են:

- Կրկնակի անգամ կրճատվել է ռուսական կողմից ժամանողների հերթի երկարությունը: Շաբաթ օրվա դրությամբ հերթն ավելացել էր՝ դառնալով 7 կմ, իսկ երեկ երեկոյան այդ հերթը կրճատվել եւ դարձել է 3-ից 3.5 կմ: Նաեւ անցանելիությունն է մի փոքր արագացել, այն ժամանակ մեկ մեքենան 5 ժամում էր անցնում, հիմա դա նույնպես կրճատվել է՝ 3.5-ից 4 ժամ առավելագույնը: Իսկ վրացական կողմից արդեն համեմատաբար ազատ է:

- Իսկ դեպի Հայաստան հանգիստ կարողանո՞ւմ են գալ, ազա՞տ է:

- Այո, նորմալ վիճակում են անցակետերը:

- Բեռնատարների հետ կապված խնդիրներ առաջացա՞ն: Վնասված ապրանքները շա՞տ են:

- Մենք այդպես էլ չստացանք նման ինֆորմացիա՝ ոչ մամուլից, ոչ մեր թեժ գծից, ոչ էլ մեր ֆեյսբուքյան էջից: Ոչ մի փչացած բեռի մասին ինֆորմացիա չստացանք, այսինքն՝ կարելի է համարել, որ չի եղել:

- Տրանսպորտային փոխադրողներից բողոքներ չե՞ն եղել սպասարկման հետ կապված:

- Չունենք, որովհետեւ մենք ակտիվ շփման մեջ ենք միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի հետ, նաեւ մամուլին հետեւելով, մեր թեժ գծի միջոցով, մենք չունենք բողոքներ մինչեւ այս պահը, որ ինչ-որ մեկի բեռը փչացել է:

Տպել
5716 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ