Առասպելական ունեցվածքների, «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ Քոչարյանը կապ չունի. Սողոմոնյան

Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեծ կարողություններ չունի, Սողոմոնյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Իսկ դուք կարո՞ղ եք թվարկել այդ մեծ կարողությունը։ Եթե չեմ սխալվում, ըստ մամուլի տեղեկությունների, իրեն են պատկանում բոլոր բանկերը, բացի HSBC-ից»:

Լրագրողի դիտարկմանը, թե կան ձայնագրություններ, որտեղ գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ասում է, որ գործել է գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ռ. Քոչարյանի ցուցումով, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց. 

«Եկեք դատենք միասին, փորձենք հասկանալ: Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ, ո՛չ ՍԴ որոշումով: Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ»: 

Կապված բանակը ներքին գործերի համար օգտագործելուն, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Սահմանադրության մեջ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել:

«Ուշադրությամբ կարդացեք գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, նրա հրամանագիրը, ուշադիր կարդացեք պաշտպանության նախարարի հրամանը՝ 0038-ը, եւ եզրակացություններ կանեք առանց ինձ: Պարզվելու է, որ դա բավական պարզ խնդիր է:

Բոլորը թվարկում են, բայց մեկ-երկու բառ միտումնավոր բաց են թողնում այն բառերը, Սահմանադրության այն դրույթները, որոնք օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին: Ակնհայտ փաստեր անտեսված են: Հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որոնք հետապնդել է փաստահավաք խումբը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: 

Սողոմոնյանը նաեւ հավելեց, որ փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ բացեիբաց հայտարարել է, որ իրենց ցույց են տվել դեպի Ռոբերտ Քոչարյան տանող ճանապարհը: «Եթե դուք սա համարում եք օբյեկտիվ, ապաքաղաքական, ուրեմն տարբեր կերպ ենք ընկալում քաղաքականությունը»,- նշեց նա: 

Դիտարկմանը, թե ամեն դեպքում արտակարգ դրության ժամանակ չի թույլատրվում զինված ուժերը ներգրավել քաղաքական գործընթացներին, Վիկտոր Սողոմոնյանը հարցով արձագանքեց. «Դուք այդ մասին որտե՞ղ եք կարդացել, դուք կարդացել եք հատվածական մոտեցումներ: Երբ ամբողջությամբ կկարդաք, մենք միասին կվերլուծենք: 

Հորդորում եմ ուշադիր կարդալ 2005թ.-ի Սահմանադրությունը, թե նախագահն ինչ լիազորություններ ունի, երբ է հայտարարում արտակարգ իրավիճակ, ինչին են ծառայում Զինված ուժերը ՀՀ-ում: Այդ ժամանակ կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները եղել են բացարձակ հիմնավորված: Ինչ վերաբերում է հրամանին, այն ՊՆ ներքին հրաման է, եւ Սահմանադրությունը չի ասում, որ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ»: 

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ցանկացած բացահայտում, ցանկացած գործով, որն ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, լինելու է իր օգտին: 

«Վստահ եմ, որ այն ժամանակ, երբ փաստերը կպարզվեն, ոչ միայն այս գործով, այլեւ շատ հարցերով, որոնք կապված են օրինակ՝ առասպելական ունեցվածքների հետ, «Հոկտեմբերի 27»-ի գործերի հետ, հանրությունը մեծ զարմանք է ապրելու, որ նախագահ Քոչարյանը դրանց հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց  Սողոմոնյանը:

Սողոմոնյանը նաեւ հաստատեց, որ Քոչարյանը ստացել է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու ՀՔԾ ծանուցագիրը։

Տպել
5990 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ