Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում հայտնաբերվել է շուրջ 19.5 մլրդ դրամի վնաս

Վերջին շրջանի հակակոռուպցիոն գործողությունների ընթացքում արված բացահայտումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 19.5 միլիարդ դրամի վնաս: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

Վերջինս նշում է, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, բացահայտվել է շուրջ 47 կոռուպցիոն հանցագործության դեպք՝ ավելի քան 50 պետական հիմնարկների եւ մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ.

«Հայտնաբերված վնասը կազմում է 19.5 միլիարդ դրամ, որի երեսուն տոկոսն արդեն իսկ վերականգնման փուլում է»,- ասաց վարչապետի օգնականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հավաքագրված գումարներից տասը միլիարդ դրամ ուղղվելու է համայնքների զարգացմանը: Մեր հարցին՝ եթե այս պահին հարուցված են քրեական գործեր, եւ այդ գումարները իրեղեն ապացույց է համարվում, որեւէ խնդիր չի՞ առաջանում դրանց տնօրինման հետ կապված, Արեն Մկրտչյանն ասաց.

«Իհարկե, քրեական գործերը քննության փուլում են, գործի ավարտից հետո վերջնականապես պարզ կլինի՝ դրանք ինչ գումարներ են: Բայց այդ, 19.5 միլիարդ դրամի երեսուն տոկոսը, ինչպես նշեցի, մոտ վեց միլիարդ դրամ, արդեն վերականգնման փուլում է, մնացած յոթանասուն տոկոսն արդեն գործերի շրջանակներում նույնպես կվերադարձվի: Այնպես որ՝ խնդիր չի առաջանում»,- նշեց վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը՝ հավելելով, որ այս ընթացքում էլի գործեր են հարուցվել եւ տարբեր օղակներում նախաքննություն է ընթանում:

Արեն Մկրտչյանը մեր զրույցում ասաց, որ այն գումարները, որոնք փաստացի կհավաքագրվեն, կանցնեն պետբյուջե, որտեղից էլ կբաշխվեն անհրաժեշտ ուղղություններով:

Վերջինս հավաքագրված գումարների բաշխման հետ կապված այլ տեղեկություն չունի՝ բացի համայնքներին հատկացվելիք գումարից, բայց, Մկրտչյանի խոսքով՝ խնդիրները շատ-շատ են, եւ գումարները հատկացնելու տեղ հաստատ կլինի: Ինչ վերաբերում է մնացած յոթանասուն տոկոսին՝ Մկրտչյանն ասաց, որ աշխատանքները շարունակվում են, նախաքննությունը շարունակվում է: 

Մեր դիտարկմանը՝ դատական գործընթացի արդյունքում հնարավոր է՝ պարզվի, որ մի շարք գործողությունների արդյունքում հավաքած գումարները տվյալ անձանց կամ կազմակերպություններին օրինական ճանապարհով են հասել, վարչապետի օգնականն ասաց, որ նախաքննությունն ու դատական գործընթացը ցույց կտան՝ դրանք ինչ գումարներ են.

«Ես իրավապահների գործողություններին գնահատական չեմ տա, բայց հուսով եմ եւ վստահ, որ ինքնանպատակ որեւէ գործողություն չի արվել եւ արվում: Մնացածը ցույց կտան նախաքննությունն ու դատական գործընթացը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը:

Տպել
8380 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս