Քննադատություններն ընդդիմությանը թույլ են տալիս քողարկել սեփական սխալները. Դավիթ Բաբայան

Արցախում տեւական ժամանակ ցույցեր էին տեղի ունենում իշխանությունների դեմ, վերջին հանրահավաքը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: ՀԺ-ն Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց Արցախի այժմյան ներքաղաքական իրավիճակից:

- Պարոն Բաբայան, այս պահին ինչպիսի՞ն է Արցախի ներքաղաքական վիճակը:

- Շատ հանգիստ, որեւէ արտառոց բան չկա: Վերջին հանրահավաքին մոտ 40 հոգի էին հավաքվել: Նախօրոք դիմել էին իշխանություններին, տեղը հատկացվել էր, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս մշակույթը զարգանա մեզ մոտ, որ ինչպես օրենքի շրջանակում է, այդպես էլ պիտի իրականանան հասարակական տարբեր գործընթացները՝ լինի դա հավաքներ, ցույցեր, կամ այլ միջոցառումներ:

- Իսկ ո՞րն է եղել ցուցարարների պահանջը:

- Պահանջը գործող նախագահի հրաժարականն է, բայց կապ չունի, թե որն է պահանջը, սա պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ առաջին հերթին օրենքի շրջանակում, իսկ թե ինչո՞ւ էին պահանջում այդ հրաժարականը, սա այլ խնդիր է: Իհարկե, պարզ է, որ ինչ-որ դրդապատճառներ կար` որոշ մարդկանց ներքաղաքական խնդիրների հետ կապված եւ այլն, բայց սա հարցի արդեն երկրորդ մասն է:

Իրենք հայտարարել էին, որ լինելու են մի քանի հարյուր հոգի, բայց հավաքվել են ընդամենը 40-45 հոգի, բայց կապ չունի, կրկնում եմ՝ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակում` նույնիսկ, եթե մեկ հոգի հավաքվի:

- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը փորձե՞լ է հանդիպել այդ մարդկանց հետ, ընդհանուր հայտարարի գալ եւ հասկանալ, թե ինչո՞ւ են իր հրաժարականը պահանջում:

- Հանդիպելու կարիք չկա, մինչ այդ եղել են այդ կազմակերպիչների հետ ինչ-որ քննարկումներ, իրենք ունեն իրենց տեսլականը եւ չգիտես ինչո՝ւ գալիս են վերջնագրերի տեսքով, որը ճիշտ չի: 40 հոգին չեն կարող ազդել 150 հազարանոց երկրի վրա եւ պարտադրել: Սա ճիշտ չէ ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյուններից: Այստեղ այնպես չէ, ինչպես Հայաստանում է եղել թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ամբողջ բնակչությունն էր պահանջում, այս դեպքում իրենց կամքը մի քանի հոգի են պարտադրում:

- Ովքե՞ր են այդ կազմակերպիչները:

- Մի կազմակերպություն է, որը նոր է ի հայտ եկել եւ պահանջում են հրաժարական: Մի քանի հոգի են, հիմնականում մի ընտանիքի անդամներ են, չեմ ուզում անձնավորել:

- Նախկին պաշտոնյանե՞ր են:

- Իհարկե, նախկին պաշտոնյաներ են, ելույթներ էին ունենում` հայրը, կինը, երեխաները, բայց սա ռազմավարության, մարտավարության հարց է, սա լայն արձագանք չի գտել: Ընդամենը 1 տարի մի քանի ամիս է մնացել, որ գործող նախագահը իր պաշտոնը թողնի, որովհետեւ սա Սահմանադրության պահանջ է: Բակո Սահակյանը հատուկ իր ուղերձում հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, որպես նախագահի թեկնածու, ինչը բնական է, որովհետեւ մենք այստեղ ժողովրդավարական երկիր ենք ստեղծում, այլ ոչ թե ինչ-որ բռնապետական երկիր, որտեղ պետք է իշխանությունը սեփականաշնորհվի ինչ-որ մարդու կամ խմբի կողմից, սա բնական է, այդպես էլ պիտի լիներ:

Իսկ, թե ինչո՞ւ են հիմա ուզում որոշ մարդիկ արտահերթ ընտրություններ, մի քիչ տարօրինակ է: Եթե մնացել է ընդամենը 1 տարի, մի քանի ամիս, ինչո՞ւ են ուզում իշխանափոխություն, այ սա է հարցը:

Մեզ հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրեց իր տեսլականը այս հարցի վերաբերյալ:

«Եթե մնացել է 1 տարի, մի քանի ամիս եւ հիմա պահանջում են այդ հրաժարականը, ապա պետք է նախ ընդգծել, որ այդ հրաժարականը չի բերում նոր ընտրությունների, որովհետեւ մեր Սահմանադրությամբ այս 3 տարին ընդունվել էր որպես անցումային շրջան եւ այս 3 տարիների ընթացքում չեն լինելու ոչ նախագահական, ոչ խորհրդարանական ընտրություններ: 2020 թվականին լինելու են ե՛ւ խորհրդարանական ե՛ւ նախագահական ընտրություններ` միառժամանակ:

Հիմա, եթե փոխվում է նախագահը, նախ եւ առաջ ընտրություններ չեն լինում, հետո պետք է ժամանակավորապես ընտրեն ինչ-որ մեկին նախագահ, այնուհետեւ 50 օր հետո ԱԺ-ն պետք է նախագահ ընտրի մինչեւ 2020 թվականը: Այսինքն, մոտ 2 ամիս պետությունը լինելու է անհասկանալի վիճակում, մենք էլ ունենք հակառակորդներ:

Ինչո՞ւ են որոշ ուժեր անընդհատ դա շեշտում, շատ պարզ ճշմարտություն կա, որովհետեւ այդ ուժերը վախենում են 2020 թվականից: Մինչեւ գործող նախագահի այն հայտարարությունը, որ ինքը չի մասնակցելու 2020 թվականի ընտրություններին, ընդդիմադիր ուժերի ամբողջ ռազմավարությունը կառուցվել էր գործող իշխանությունների քննադատության վրա, որ տեսեք՝ իշխանությունը փորձում են սեփականաշնորհել, ուզուրպացիա է կատարվում եւ այլն: Այ սա ժողովրդի կողմից շատ վատ է ընդունվում եւ, երբ արդեն այդ հայտարարությունը կար, այդ ուժերի ամբողջ ռազմավարությունը տապալվեց:

2020 թվականին նրանք չեն կարող դուրս գալ եւ քննադատել գործող իշխանությանը, որովհետեւ 2020 թվականին ամեն մեկը պետք է ներկայանա ժողովրդին` իր ծրագրով, ժողովուրդն էլ պիտի որոշի: Հիմա քննադատությունները թույլ են տալիս քողարկել սեփական սխալները: Նրանք վախենում են, որովհետեւ ուզում են շուտ լինի այդ ընտրությունները, որովհետեւ 2020 թվականի ընտրությունները նոր իշխանություն է ձեւավորելու եւ դա լինելու է ինչ-որ տեղ քաղաքական «դատաստան»-ի պես մի բան:

Ի վերջո՝ իրենք պետք է պատասխան տան ոչ միայն այն հարցին, թե ինչու են ուզում գալ իշխանության եւ ինչ ծրագիր ունեն, այլ նաեւ, թե ով է ինքը, ինչ է արել, ինչ թերություններ ունի, ինչ առավելություններ ունի, որոշ մարդկանց դա, իհարկե, ձեռք չի տալիս, իսկ Արցախը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են: Եթե մեծ երկրներում դժվար է պարզել, թե նախագահի թեկնածուն ինչպիսին է, այստեղ շատ պարզ է, այստեղ ամեն ինչ երեւում է, դրա համար ուզում են ինչ-որ տեղ արհեստականորեն ինչ-որ քայլերի դիմել: Փառք Աստծո, մեր ժողովուրդն այնքան բարձր գիտակցություն ունի, որ այդ սադրանքներին չի գնում եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ ՀՀ-ի դիրքորոշումը, որը հայտնել են ղեկավարության կողմից, պետք է կայունություն պահպանվի եւ ամեն ինչ օրենքի սահմանում լինի: Այսինքն, կայունությունը Արցախում ազգային անվտանգության խնդիր է ողջ հայության համար»,- նշեց Բաբայանը:

Տպել
1419 դիտում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է

Հրազդանի 25/14 տեղամասի 1023 քվեից 953-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, որից 909-ը՝ Սասուն Միքայելյանին