Աշխարհի առաջնությունում միշտ էլ այդպես է. հիմա կամ երբեք. Դե Բրույնե

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գիտակցում են՝ աշխարհի 2018 թ. առաջնության ինչ կարեւոր փուլում են: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց թիմի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն: «Հայկական ժամանակ»-ը ներկա էր ասուլիսին, որի ընթացքում ֆուտբոլիստը պատասխանեց հանդիպմանը վերաբերող հարցերին:

-Ոգեւորված եմ: Աշխարհի առաջնության կիսաեզրփակիչն է, մրցաշարի կարեւոր փուլերից մեկը: Անհամբերությամբ սպասում եմ խաղին:

-Սա հիմա կամ երբեք խա՞ղ է Բելգիայի հավաքականի համար:

-Երբ դու աշխարհի առաջնությունում ես, միշտ էլ այդպես է. հիմա կամ երբեք, թեեւ ոմանք գուցե 2 կամ 3 անգամ մասնակցեն ԱԱ-ին: Ամեն դպքում, այլ մրցաշարերում կարող ես սայթաքել հետո վերադառնալ, բայց այստեղ այդպես չէ:

-Ռոբերտո Մարտինեսն ակնհայտորեն փոխել է թիմը: Ի՞նչ է արել այն ավելի լավը դարձնելու համար:

-Կարծում եմ՝ նա կառուցել է եղած պոտենցիալի վրա: Գուցե մեզ ավելի միասնական է դարձրել, հավատ է ներշնչեց, որ կարող ենք հաղթել, օգնել է ավելի շատ վստահել իրար:

-«Մանչեստեր Սիթիում» քո մարզիչ Պեպ Գվարդիոլան ի՞նչ ազդեցություն ունի քո խաղի վրա:

-Կարծում եմ՝ Պեպն օգնել է, որ կարողանամ ավելի լավ դրսեւորել ինձ որպես անհատականություն: Իրականում հավաքականն ու «Մանչեստեր Սիթին» տարբեր խաղաոճեր ունեն. որոշ բաներ գուցե նման են, որոշ բաներ՝ տարբեր:

՞նչ կասես Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին

-Նա դարձել է Ֆրանսիայի աստղը: Фռաջ շատ չէր խաղում: Այդ ժամանակ նրան չգիտեի: Հիմա 1.5 տարի է՝ խաղում է, շատ է խաղում: Ելույթ է ունենում Չեմպիոնների լիգայում: Հիմա նա աստղ է, ու այդպիսին կլինի հետագա 15 տարիների ընթացքում: Հիանալի մրցաշրջան է անցակցրել: Դեռ կբարելավի: Կարծում եմ՝ մեզ համար վտանգավոր կլինի, բայց մենք կփորձենք կանգենցնել նրան:

-Խոսե՞լ ես Ֆրանսիայի նախկին խաղացող Թիերի Անրի հետ, որն այժմ ձեր մարզչական շտաբում է:

-Նա ոչինչ չի ասել: Շատ բան չի ասել Ֆրանսիայի հավաքականի մասին: Նրա համար գուցե դժվար լինի, բայց սա ֆուտբոլ է, եւ դա նրա աշխատանքն է, նա հիմա Բելգիայի հետ է:

-Դու Բելգիայի հավաքականի համար ֆանտաստիկ սերնդի խաղացողներ թվում ես: Ինչպե՞ս է Բելգիային հաջողվել այսպիսի լավ ֆուտբոլիստների սերունդ ունենալ:

-Բելգիայում տաղանդավորները շատ են, բայց մի 10-15 տարի առաջ ոչ ոք արտասահմանում հանդես չէր գալիս: Կարծում եմ՝ քիչ թվով խաղացողներ, ինչպիսիք են Վենսան Կոմպանին ու Մարուան Ֆելայինին, դրսում իրենց լավ խաղով նպաստեցին, որ արտասահմանցի մասնագետները Բելգիայում այլ տաղանդներ էլ փնտրեն: Հիմա արտասահմանյան ակումբներն ավելի շատ են ներգրավում բելգիացի խաղացողների, եւ այդ ֆուտբոլիստներն էլ իրենց լավ են դրսեւորում: Սկզբում պետք է հնարավորություն ստանաս, մի փոքր բախտ ունենաս, իսկ հետո քո ցանկությամբ, տաղադով, տքնաջան աշխատանքով կհասնես հաջողությունների:

Տպել
742 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը