Կառավարությունն ԱԺ-ի հետ ԸՕ-ի շուրջ «բազառ» չի անի. իրենն է առաջ տանելու

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հերթական քննարկումը, որին մասկանցում էր նաեւ վարչապետին կից ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ երկու հանձնաժողովնների քննարկումների արդյունքում ստեղծվելու է փոփոխության մեկ նախագիծ: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենց նպատակը համաձայնեցված գործելն է, եւ ճիշտ կլիներ մեկտեղել երկու օրինագծերը:

Իոաննիսյանը նշեց, որ հայեցակարգի մշակումից հետո այն կետ առ կետ կքննարկվի հանրության եւ խորհրդարանականների հետ, ինչից հետո կնախապատրաստվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նկատենք, որ այս պահին խորհրդարանական աշխատանքային խումբը չունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծ: Կան միայն 4 խորհրդարանական խմբակցությունների ներկայացրած գաղափարները: Սրան զուգահեռ էլ, եթե խորհրդարանական հանձնաժողովն արտախորհրդարանական քաղաքական ուժերից ստանում է փոփոխությունների առաջարկներ՝ ընդգրկում են փոփոխությունների փաթեթում: Առաջարկ եղավ համեմատել ԱԺ-ի եւ կառավարության ստացված առաջարկությունները:

Սակայն Իոանիսյանի պատասխանից պարզ դարձավ, որ կառավարությունը խորհրդարանի հետ «բազառ» անելու ցանկություն չունի: Նրա պատասխանից կարելի էր ենթադրել, որ ի վերջո ամեն ինչ լինելու է կառավարության որոշմամբ:

«Հանձնաժողովը հետեւում է խորհրդարանական աշխատանքային նիստերին, մենք նույնիսկ որոշ գաղափարներ ենք փոխառել եւ ընդգրկել դրանք մեր հայեցակարգում: Եվ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մեկտեղել ձեր քաղաքական խորհրդարանական աշխատանքային խմբի եւ մեր մասնագիտացված հանձնաժողովի աշխատանքը: Մենք չենք պատրաստվում այստեղ գալ եւ, կներեք արտահայտությանս համար, ինչ-որ բազառ տանել, մենք պարզապես ցանկանում ենք առաջարկներ լսել եւ քննարկել դրանք մասնագիտացված ձեւաչափով»:

Սա ինչ-որ առումով կարող է նաեւ մեսիջ լինել վարչապետի կողմից խորհրդարանին: Գործող խորհրդարանը չի վայելում հասարակության վստահությունը, իսկ կառավարությունը լիովին լեգիտիմ է: Այս փաստը թերեւս բավական է, որ կառավարությունը իսկապես զիջումների չգնա ու առաջ տանի հենց իր տեսակետը:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է՝ իրենց համար ընդունելի է լինելու այն տարբերակը, որը կընդունվի քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի արդյունքում:

«Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց ես կարծում եմ՝ Վենետիկը չի ասել, ասենք քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին:

Երկրորդ, դուք նշում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք: Ովքե՞ր են ձեր հանձնաժողովում ընտրական իրավունքի շատ ավելի բարձր մասնագետ, քան այստեղ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մշակել եւ ներկայացրել են առաջարկներ: Մենք առաջարկում ենք համադրել մեր առաջարկները, որ սիզիփոսյան աշխատանք չարվի»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դանիել Իոաննիսյանն էլ նշեց՝ եթե քաղաքական ուժերն այստեղ այլ բան որոշեն, դա չի նշանակում, որ կառավարության հանձնաժողովը, որպես մասնագիտական հանձնաժողով, դիրքորոշում կփոխի: «Մենք ընդունում ենք բոլոր առաջարկները, լսում ենք փաստերը եւ դրանց հիման վրա ձեւավորում մեր դիրքորոշումը: Եթե խորհրդարանը որեւէ հարցի շուրջ գալիս է կոնսենսուսի, դա խորհրդարանի իրավունքն է: Մեզ համար կարեւոր է բովանդակությունը, կարեւոր չէ, թե ով է առաջարկ անողը, քանի որ մենք քաղաքական գործիչներ չենք, մասնագիտական հանձնաժողով ենք»:

Պաշտպանության նախկին նախարար, ԸՕ փոփոխությունների հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն այնքան էլ Իոաննիսյանի դիտարկման հետ համամիտ չէր: Նա հայտարարեց, որ կառավարության հանձնաժողովը պետք է հասկանա, որ մասնագիտական հանձնաժողովները ստեղծվում են ձեւակերպելու համար այն կոնսենսուսը, որը կա քաղաքական ուժերի մեջ:

«Եթե դուք պնդում եք, որ մասնագիտական հանձնաժողով եք, ես հարց ունեմ՝ ո՞վ է ձեզ շարադրել քաղաքական պատվերը ընտրական օրենսգրքի, որը դուք փորձում եք մասնագիտորեն ձեւակերպել: Աշխարհում ընտրական օրենսգրքի 150 մոդել կա, ո՞րն եք դուք վերցնում, ո՞ւմ նախընտրած, ո՞վ է դրա համար քվեարկելու խորհրդարանում: Այսինքն, դուք հանրային կառավարման նոր մոդել եք առաջարկում, որը շատ հիասթափեցնող է»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Ի պատասխան Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենց մասնագիտական հանձնաժողովը ոչ թե միջգերատեսչական է, այլ վարչապետին առընթեր է. «Մեր հանձնաժողովը որեւէ մարմնի վարչությունը չէ, որ պատվեր իջեցվի, մենք էլ այդ պատվերի վրա ինչ-որ բան գրենք: Հանձնաժողովը, լսելով բոլոր կողմերին, ձեւավորում է դիրքորոշում: Ու դա արվում է շատ ավելի ներառական ձեւով, քան երբ դուք էիք իշխանության, երբ նախագիծը կազմվում էր գաղտնի կերպով:

Հանձնաժողովը ձեւավորում է իր դիրքորոշումը, քննարկում է այն ԱԺ-ի հետ, հետո արդեն անցնում դրա ձեւակերպմանը նախագծի մեջ: Չի բացառվում, որ կոնկրետ նախագծի ձեւակերպումները հանձնաժողովը չանի, այլ հանձնաժողովի պատվերով՝ կառավարության կամ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորբաժանումներից մեկը: Մեր հանձնաժողովը ոչ թե ինչ-որ պատվերի կատարողն է, այլ այդ պատվերը ձեւավորողը: Հիմքում վարչապետի կողմից քաղաքացիներին տված խոստումներն են, որոնք ներառված են նաեւ կառավարության ծրագրում»:

Դանիել Իոաննիսյանն ընդգծում է, որ, եթե ՀՀԿ-ի առաջարկներից ընդունելի տարբերակ լինի, կընդգրկեն Ընտրական օրենսգրքի նախագծում: «Մեզ համար տարբերություն չկա, թե ով է առաջարկում։ Մենք մտադիր չենք զիջել օրենսգրքի որակը»,–նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ չգնալ փոխզիջումների, վերջիվերջո, ԱԺ–ում մեծամասնությունը ՀՀԿ–ականներն են, նա շեշտեց, որ դա քաղաքական ուժերի որոշելիքն է. «Մենք քաղաքական ուժ չենք։ Մեզ համար կարեւոր է ունենալ որակի առումով հնարավոր ամենալավ օրենսգիրք»։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է տարածքային բաց ցուցակների հարցը փակված համարել, Իոաննիսյանը նշեց. «Ըստ էության, այս հարցը կառավարության ծրագրում է ամրագրված, որ պետք է ռեյտինգային համակարգից հրաժարվել եւ անցնել սովորական համամասնական ընտրակարգի»։

Նա հավաստիացրեց՝ նախագծի հարցում «առեւտրի» չեն գնալու. «Մեր հանձնաժողովն էությամբ է մասնագիտական։ Մեր հանձնաժողովը չի գնալու ինչ–որ մեկի հետ «բազառ» անի, որ եկեք դուք համաձայնեք մեր այս կետին, մենք կհամաձայնենք ձեր այս կետին։ Վարչապետին ներկայացվող ընտրական օրենսգրքի որակը առեւտրի ենթակա չէ»։

Նախագծի ժամկետների մասին հարցին վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց. «Նախագծի ինչ–որ տեխնիկական հարցերի շուրջ արդեն աշխատանքներ տարվում են, բայց շատ հարցերի հետ կապված քաղաքական որոշումներ պետք է լինեն»։

Նա հույս հայտնեց, որ արդեն սեպտեմբերին նախագիծը խորհրդարանի քննարկմանը դրված կլինի։

Իոաննիսյանը հստակեցրեց, որ ԱԺ 105 պատգամավորն էլ կարող են նախագիծ ներկայացնել։ «Ինձ համար, որպես վարչապետին առընթեր հանձնաժողովի ներկայացուցիչ, կարեւոր է, որ այն նախագիծը, որ կազմվելու է կառավարությունում, լինի ամենաորակյալը, թե ուրիշ ով ինչ նախագիծ կկազմի, մարդկանց իրավունքն է։ Ոչ մեկին չի սահմանափակել պատգամավորների՝ նախագիծ մշակելու իրավունքը։ Թեկուզ կարող են նախագիծ մշակել, որով կչեղարկեն Նյուտոնի օրենքները»:

Տպել
5687 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին