Պաշտոնական. Կրիշտանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն պաշտոնապես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնել է «Ռեալի» պաշտոնական կայքը: Ակումբն ընդգծում է, որ համաձայնեցրել է պորտուգալացու տրանսֆերը՝ հենց նրա խնդրանքով:

««Ռեալ Մադրիդը» տեղեկացնում է, որ լսելով ֆուտբոլիստ Կրիտիանու Ռոնալդուի խնդրանքը ու հաշվի առնելով նրա կամքը՝  հանաձայնության է եկել նրա՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հարցում: Ակումբը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել խաղացողին, որն ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է, ու որը փայլուն հետք է թողել ինչպես «Ռեալի», այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Այս 9 տարիների ընթացքում, բացի խաղադաշտում հաղթանակներ տանելուց ու տիտղոսների հասնելուց, Կրիշտիանու Ռոնալդուն նաեւ նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության ու տաղանդի օրինակ է եղել: «Ռեալը» միշտ նրա տունը կլինի»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:

Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թ. «Մանչեստեր Յունայթեդից»: Նրա տրանսֆերն արժեցել էր 94 մլն եվրո, ինչն այդ ժամանակ համաշխարհային ռեկորդ էր: Այս տարիների ընթացքում դարձել է «արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն: 438 խաղում խփել է 451 գոլ: «Ռեալի» մարզաշապիկով 4 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», 2 անգամ ՖԻՖԱ-ի լավագույնի մրցանակը՝ The Best, 3 անգամ նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»: «Ռեալի» հետ տարբեր մցրաշարերում նվաճել է 16 տիտղոս: Դրանցից 4-ը Չեմպիոնների լիգայի գավաթն է: Ունեցել է նաեւ բազմաթիվ այլ անհատական ու թիմային տիտղոսներ:

Նրա հեռանալու մասին խոսակցություններն սկսվեցին 2017-18 մրցաշրջանում թիմի հետ Չեմպիոնների լիգայի 4-րդ գավաթը նվաճելուց հետո: Եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հաղթանակից անմիջապես հետո հարցազրույցում նա անցյալ ժամանակով էր խոսել «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանի մասին, ինչը դիտարկվեց որպես ակնարկ, որ ուզում է հետանալ:

Ըստ միջազգային առաջատար մարզական պարբերականների՝ «Ռեալից» գնում է, որովհետեւ նրա հարաբերություններն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լարված են: Ֆուտբոլիստն իրեն թերագնահատված է զգում Պերեսի ու ակումբի կողմից: Կարծում է, որ իրեն չեն վերաբերվում այնպես, ինչպես ինքն արժանի է: Նշվում է, որ Պերեսը խոստացել է բարելավել նրա պայմանագրի պայմանները, սակայն չի կատարել խոստումը:

Բացի այդ՝ նրա հրաժարագինը «Ռեալում» կազմում էր 1 միլիարդ եվրո, սակայն ակումբը նրան տեղեկացրել էր, որ պատրաստ է բանակցել, եթե նրա տեղափոխության համար որեւէ ակումբ 100 մլն եվրոյից ավելին առաջարկի: Սա նույնպես վիրավորել է Ռոնալդուին: Նա սա դիտարկել էր որպես ակնարկ, որ այլեւս պետք է չէ թիմին: Իսկ «Յուվեի» խաղացող է դարձել 105 մլն-ի դիմաց:

Տպել
1559 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը