Ինչո՞ւ է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ նվիրաբերել «Սասնա Ծռեր»-ին

Երեկ «Սասնա Ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որով շնորհակալություն էին հայտնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ 5 մլն դրամ նվիրատվության համար:

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն»,- գրված է խմբավորման ֆեյսբուքյան էջում:

ՀԺ-ն «Հիմնադիր Խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը այդքան գումար փոխանցել:

- Տիկին Սիմոնյան, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 5 մլն դրամ «Սասնա Ծռեր» խմբավորմանը նվիրաբերելը ի՞նչ-որ քաղաքական նպատակներ հետապնդո՞ւմ է:

- Անկեղծ ասած, մենք դիմել ենք մեր ժողովրդին եւ շատ տարբեր կազմակերպություններից ստացել ենք նվիրատվություններ: Ես չգիտեմ, չեմ կարող իրենց նպատակների մասին խոսել, բայց այնուհանդերձ կարծում եմ՝ «Սասն Ծռեր»-ին սատարելու հարցը առաջին հերթին մեր ողջ ժողովրդի հարցն է:

Ինչպես գիտեք՝ դատարանում «Սասնա Ծռեր»-ի որոշ անդամներ ազատ արձակվեցին հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների երաշխավորություններով, նույն ձեւով ԵԼՔ խմբակցության պատգամավորները երաշխավորագրեր տվեցին եւ որոշներն էլ նրանց երաշխավորագրով ազատ արձակվեցին: Ես կարծում եմ՝ դա հենց դրա արդյունքն է, իրենք էլ երեւի կարդացել են, որ մենք դժվարություններ ունենք, իրենց երաշխավորագրերին համապատասխան գումար են փոխանցել:

- Այսինքն, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների երաշխավորությունների դիմաց վճարում էիք դուք, որը հիմա փոխհատուցվե՞լ է:

- Այո, ես դա այդպես եմ ընկալել:

- ԵԼՔ խմբակցության պատգամավորների երաշխավորագրերի համար էլ ե՞ք դուք վճարել:

- Այո, բացառությամբ Ներսես Պողոսյանի եւ եւս մեկ հոգու:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ սա քաղաքական նպատակ է հետապնդում, ձեզ ինչ-որ առաջարկ արե՞լ են:

- Մեզ բացարձակ որեւէ առաջարկ չի արվել, ես սրան առաջին հերթին մարդասիրական տեսանկյունից եմ նայում: Երկրորդ հերթին, որ «Սասնա Ծռեր»-ը միայն իրենց համար չէին գնացել այս քայլին, նրանք հայ ժողովրդի ազատագրության համար էին գնացել այդ քայլին: Ուստի, բոլոր այն ուժերը, որոնք հասկացել են, որ «Սասնա ծռեր»-ը ողջ հայության համար իրենց կյանքը դրեցին զոհասեղանի վրա, պատասխանատվություն են նաեւ ստանձնում օգնել նրանց:

Տպել
9369 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է