Մարդասպաններն ազատվեցին, իսկ Արտաշես Դավթյանը դեռ նստած է

11/07/2018 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 9-ի համարում

«Կրեդիտ Սերվիս» բանկի չարաշահումների գործով դատաքննությունը մոտենում է ավարտին: «Արտաշեսի բռնվելու օրերին սպանություն կատարածներն արդեն նստել-ազատվել են, իսկ նա տնտեսական մեղադրանքով 2,5 տարի է նստած է»,- բողոքեցին «Կրեդիտ Սերվիսի» նախկին գործադիր տնօրեն, Կենտրոնական բանկի վերահսկողության դեպարտամենտի նախկին ղեկավար Արտաշես Դավթյանի ընկերները, որոնք 1,5 տարի է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների կիսաքանդ դատարանում պարտաճանաչորեն մասնակցում են այս տարօրինակ դատավարությանը եւ ուզում են օր առաջ նրան ազատության մեջ տեսնել: Հունիսի 15-ին մեղադրական ճառով հանդես էին եկել մեղադրողներ Զելիմ Թադեւոսյանը եւ Ավագ Ավագյանը, իսկ երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Դավթյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Երկու ժամանոց ելույթում փաստաբանը մանրակրկիտ վերլուծության ենթարկեց իր պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքի բոլոր 9 դրվագները: Չնայած Ռ.Սահակյանը խոստովանեց, որ բանկային գործի մասնագետ չէ եւ նման գործերով երբեւէ չի զբաղվել, սակայն նկատելի էր, որ դատաքննության մեկուկես տարում նա լիովին յուրացրել է բանկային գործի նրբությունները: Նա իր ճառն սկսեց նախաքննության մարմնին եւ մեղադրողներին ուղղված մեղադրանքով՝ մեղադրական եզրակացությունում թվարկված դրվագներով հափշտակված գումարները (140 մլն դրամ) եւ դրանց վերջնական հանրագումարը (121 մլն դրամ) իրար չեն համընկնում: Մոտ 20 մլն դրամի հափշտակություն, փաստորեն, դուրս է մնացել մեղադրանքի ծավալից: Առաջնորդվել են «20 մլն ավել, 20 մլն պակաս՝ ի՞նչ նշանակություն ունի» տրամաբանությամբ:

Քննիչն ու մեղադրողները, ըստ պաշտպանի, երբեմն անտեսել են կամ խեղաթյուրված են մեկնաբանել վկաների, ամբաստանյալների, տուժողների ցուցմունքները: Այս եւ այլ եղանակներով Արտաշես Դավթյանին մեղադրել են վարկերի կեղծ մարումներ ցույց տալու, առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ գույք հափշտակելու մեջ: Ըստ պաշտպանի՝ գրեթե բոլոր մեղադրանքները հիմնված են մյուս մեղադրյալի՝ մինչեւ 1997-ը բանկի խորհրդի նախագահ, 1999-2001թթ. գործադիր տնօրեն Բորիս Առաքելյանի ցուցմունքների հիման վրա, որը դրանք տվել է «քննիչին հաճոյանալու, կալանքից խուսափելու համար», եւ նախաքննությանն օժանդակելու անվան տակ նրա նկատմամբ կալանք չի կիրառել: Պաշտպանը հռետորական հարց տվեց. «Իսկ ինչո՞վ է աջակցել՝ կեղծ ցուցմունքներ տալո՞վ»:

Պաշտպանը մեկ առ մեկ մեջբերեց այն ցուցմունքները, որտեղ Բ.Առաքելյանը ներկայացրել է, որ այս կամ այն գործողությունը կատարել է՝ մի դեպքում Դավթյանի հրահանգով, մյուս դեպքում՝ Դավթյանի ահից: Իսկ Գերմանիա գործուղման նախօրյակին Արտաշես Դավթյանին տված 5 հազար դոլարը նրան «նվեր չի տվել, բայց վերադարձնելու մասին էլ չի խոսել»՝ այդ 5 հազարն էլ է ընդգրկված հափշտակությունների գումարի մեջ: Պաշտպանի կարծիքով՝ Բ.Առաքելյանը պետք է մեղադրվեր ոչ թե Դավթյանին օժանդակելու, այլ հենց հափշտակություն կատարելու մեջ, քանի որ խոսքը գնում է նրա տնօրինությանը հանձնված գումարների մասին: Վկաների մի մասին, ովքեր կարող էին վկայել Դավթյանի անմեղության մասին, նախաքննության մարմինը չի հարցաքննել կամ չի առերեսել մեղադրյալի հետ, նրանց մի մասը դատարան չեն ներկայացել եւ Դավթյանն այդպես էլ չի կարողացել նրանց հարցեր ուղղել, ինչը միջազգային նորմերի կոպիտ խախտում է:

Ինչ վերաբերում է վարկերը չմարելուն, ապա հենց մեղադրականից եւ փորձագիտական եզրակացությունից երեւում է, որ խոսքը ոչ թե մայր գումարների մասին է, այլ տոկոսների, տույժերի: Պաշտպանի կարծիքով՝ անգամ եթե այդ վարկերն ամբողջությամբ չեն մարվել, ապա գործ ունենք ոչ թե հափշտակության, այլ անգործության հետ, որը հափշտակություն չէ, էլ չենք խոսում քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին: Մի խոսքով, դատավարության մասնակիցները եւս մեկ անգամ համոզվեցին, որ հանձին Ռ.Սահակյանի գործ ունենք որակյալ եւ գրագետ փաստաբանի հետ, որը նաեւ անզիջում է դիմացինի սխալների նկատմամբ: Նրա ճառը համեմված էր նախաքննության մարմնին եւ մեղադրողներին ուղղված բազմաթիվ որակումներով:

Դրանց մեծ մասը բաժին ընկավ քննիչ Բորիս Ղալեչյանին, որն ըստ պաշտպանի, միտում է ունեցել ամեն գնով, անգամ կեղծ մեղադրանքներ սարքելով մեղադրել Դավթյանին, իսկ մեղադրողների ճառից պաշտպանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «1,5 տարի դատաքննություն չի ընթացել՝ նրանք կրկնեցին մեղադրականում տեղ գտած ամենագռեհիկ սխալները»: «Ի՞նչ արած՝ սա է գլխավոր դատախազության որոշ մեղադրողների որակը, նրանցից ավելին սպասել չի կարելի»՝ Ռ.Սահակյանի այս արտահայտությունից հետո մեղադրող Ավագյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա  սկսեց փաստաբանի հետ «ռազբորկա» անել՝ «ինձ չորակես» բղավելով: Մեղադրողներից հետ չէր մնում նաեւ տուժող Ստանիսլավ Հովակիմյանը, նա պարբերաբար ընդմիջում էր ճառը՝ «Սուտ է ասում, լոլո է կարդում», մինչեւ որ դատավորը նրան դուրս հրավիրեց դահլիճից:

Պրն Սահակյանն, ամփոփելով իր խոսքը, դիմեց դատավորին. «Չկա վնաս, չկա հանցավոր արարք, չկա հետեւանք, մեղադրանքը մտացածին է: Հույս եմ հայտնում, որ դատարանն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու անբարեխիղճ քննիչի ճնշմանը՝ Դուք երդվել եք ենթարկվել Սահմանադրությանն ու օրենքներին, եւ ես հուսով եմ, որ չեք ուղղորդվի քրեական օրենսգրքից չբխող քրեաիրավական գանահատականներով»: Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին՝ չնայած նախաքննական նման սխալների դեպքում արդարացի կլիներ գործը լրացուցիչ քննության ուղարկելու պահանջը: Նկատենք, որ դատավոր Ավետիսյանի նկատմամբ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի պայմաններում դժվար է սպասել, որ նա դատախազության պահանջը չի կատարի: Իսկ դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Արտաշես Դավթյանի, 5-ական տարի՝ Բ.Առաքելյանի եւ Վահագն Մարտիրոսյանի (բանկի Լոռու մասնաճյուղի տնօրենի) նկատմամբ: Հաջորդ նիստում պաշտպանական ճառով հանդես կգան մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները:

Արմինե Օհանյան

Տպել
1042 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան