Միհրան Պողոսյանի որդին կշարունակի մնալ Լոնդոնում. ԱԺ-ն փոփոխեց զինծառայողի մասին օրենքը

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ երկու փոփոխություն առաջարկվել է նախարարության կողմից, մեկ փոփոխություն առաջարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի կողմից:

«Երեք փոփոխությունն էլ ունի անձի իրավական կարգավիճակը բարելավող նպատակ»,- ասաց նա:

Առաջին փոփոխությունն այն է, որ եթե ընտանիքում կա զոհված անդամ` հայր, մայր, քույր, եղբայր, իսկ զինծառայության տարիքի հասած քաղաքացին էլ տան միակ արու զավակն է, ապա նա կազատվի զինծառայությունից:

«Ներկա կարգավորմամբ` եթե անձը սովորում է հանրակրթական դպրոցում եւ չի ավարտել իր ուսումնառությունը, նա ենթակա է զորակոչման: Առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում անձին հնարավորություն է տրվում անկախ զորակոչային տարիքը լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարությանն անհատական որոշմամբ ստանալ տարկետում մինչեւ ուսումնառության ավարտը»,- ասաց Բալայանը` ներկայացնելով երկրորդ փոփոխությունը:

Իսկ երրորդ փոփոխությունն առաջարկել է մշտական հանձնաժողովը: «Օրենքն ընդունվելու դեպքում հնարավորություն կտրվի այն ուսանողներին, որոնք ընդունվել են տարկետման իրավունքով բակալավրի կրթական ծրագրով, սակայն նրանք այդ ժամանակ եղել են 17 տարեկան եւ չի ձեւակերպվել նրանց տարկետման իրավունքը, մարզային հանձնաժողովներին իրավունք է տրվում տալ եզրակացություն, որոնց հիման վրա արդեն Պաշտպանության նախարարի հրամանով նրանց ուսումնառության ժամանակահատվածով կտրվի տարկետման հնարավորություն»,- ասաց նա:

Հարակից զեկուցող ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկվել է նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ միաձայն կողմ է քվեարկվել: Նա նշեց, որ բոլոր փոփոխությունները շատ կարեւոր են եւ ինչ-որ տեղ նաեւ ուշացած, ապա առաջարկեց պատեհ պահին դնել քվեարկության եւ կողմ քվեարկել այս նախաձեռնությանը

Ի դեպ, այս փոփոխության հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է:  Նա նախագիծը բերել էր ԱԺ միայն այն բանի համար, որ որդին շարունակի Լոնդոնում կրթությունը:

Այս նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Տպել
4243 դիտում

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Մարմարաշեն գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակները գյուղացիներից մեկն ապամոնտաժել է (տեսանյութ)

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ