Արցախի անկախության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի. Շարմազանովը՝ Լեհաստանում

ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու եւ բարեկամական կապերն առավել խորացնելու գործում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւեր ընդունելու համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայերը դարեր շարունակ ապրել եւ արարել են Լեհաստանում, ներգրավված են եղել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարեւոր ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա:

«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:

Հանդիպմանը ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Տպել
2044 դիտում

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է Կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին

Ես ու Ադրբեջանի նախագահը չաթ չենք անում. Նիկոլ Փաշինյան

Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն սպասվում

Փաստատթուղթը եկել է. մանրամասներ՝ առաջիկայում կալանավորվելիք պատգամավորի գործով

Անհարմար եմ զգում. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի չգնալու, աղքատության եւ անօթեւանների մասին

15 անձ է մեղադրվում. Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ. պատճառը «խոպանչի» բառն էր

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան. նախագահի հրամանագրերը

Ստավկաները մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ են դրել. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը ոտնձգություն է արել նախորդ կառավարության սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան

Թուրքիայում կա շուրջ 2 մլն իսլամացած հայ ազգաբնակչությո՞ւն. Ավետիս Հաջյանը վստահ չէ

Ինչպե՞ս են աշխատելու «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները. քննարկում նախարարությունում

Ներդրումները՝ ձեռքբերում, հանքարդյունաբերությունը՝ ձախողում. Փաշինյանը՝ իր կառավարության մասին

Իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել. ՀՀ վարչապետ