Երևան
5 °C
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ.Սթիֆլերը հույս է հայտնել, որ երկու մարմինների միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության և կարևորել «Կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոն» (ԿՇԵԱԿ) ԱՄՆ ոչ-կառավարական կազմակերպության հետ փոխգործակցության իրավական հենքի ստեղծումը։
ԿՇԵԱԿ-ը մասնագիտացված մեծ կառույց է, որը վարում է համացանցում երեխաների դեմ կատարվող սեռական բնույթի ոտնձգություններ պարունակող տեղեկությունների բազա, ինչը զեկույցների տեսքով փոխանցվում է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Մասնավորապես` պատրաստվում են 8 տարբեր զեկույցներ՝ մանկական պոռնկագրություն ստեղծելու և տարածելու, երեխաներին սեռական հարաբերության մեջ մտնելուն առցանց եղանակով հակելու, երեխաների մարմնավաճառության, երեխաների ներգրավմամբ սեքս-զբոսաշրջության, մանկապղծության, անառակաբարո նյութեր երեխային ուղարկելու, ապակողմնորոշող տիրույթային անունների, համացանցում ապակողմնորոշող բառերի կամ թվային պատկերների վերաբերյալ։ Նշված զեկույցներից և ԿՇԵԱԿ-ի օգնության համակարգչային գծից ԱՄՆ-ում օգտվում են քննչական և իրավապահ մի շարք մարմիններ։
Նշված տվյալների բազայում մշակվում են նաև օտարերկրացի երեխաների վերաբերյալ տեղեկությունները, և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ դրանց հասանելիություն կարող է ունենալ նաև Հայաստանի քննչական կոմիտեն։
«Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են երեխաների և, հատկապես, հանցագործությունից տուժած անչափահասների իրավունքների պաշտպանությունը։ Երկրի ապագան առողջ սերունդն է, իսկ առողջ մանկությունը՝ հիմնական գրավականը։ Օրեցօր լայն տարածում ստացող համացանցը հրապուրիչ է անչափահասների համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է ավելացնել նրանց՝ հանցագործությունների զոհ դառնալու հավանականությունը։ Ուղղակի մեր պարտքն է պաշտպանել մեր երեխաներին բոլոր հնարավոր հանցագործություններից»,- ասել է ՔԿ նախագահը և հույս հատնել, որ ԿՇԵԱԿ-ի համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի` այդ արատավոր երևույթի դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում ստորագրվեց Կիբերօգնության համակարգչային գծի հեռակա մուտքի կարգի վերաբերյալ փաստաթուղթը, որը համապատասխան իրավական ընթացակարգերն անցնելուց հետո կապահովի ՀՀ քննչական կոմիտեի հասանելիությունը՝ միջազգային այդ տվյալների բազային։
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
© 2024 Հայկական ժամանակ