Հայաստանից ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ

11/07/2018 schedule17:27

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։

Այդ թվում, ինչպես հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունից, արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։

Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար եւ ԱՄՆ:

Տպել
3612 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը