Ջավախքում ամոթ էր, երբ տղամարդը եկեղեցի էր մտնում

Վրաստանի, մասնավորապես՝ Ջավախքի տարածաշրջանում սովորական են այն դեպքերը, երբ Շիրակի մարզի եկեղեցականները ծառայության են անցնում այդ տարածաշրջանի տարբեր քաղաքներում։ Դիլիսկայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ միտումնավոր ոչինչ չկա, պարզապես պատահական համընկնում է: Տեր Տիգրանի հետ զրուցեցինք նաեւ տեղի հոգեւոր-մշակութային եւ ազգապահպանման հարցերի շուրջ:

Տեր Տիգրանի վստահեցմամբ՝ ջավախահայության թիվ մեկ խնդիրն այն է, որ գյուղական բնակավայրերում զբաղվածության եւ գերծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում լիարժեք հոգեւոր կյանքով ապրել: «Կիրակի օրերի այցելությունն առատ չէ, բայց որ մեծ տոներին բազմության հոսք կա, դա փաստ է»,- ասաց նա:

Խոսելով ծիսակատարությունների եւ տոների մասին՝ Տեր Տիգրանը փաստեց, որ վերջին տարիներին տեղեկացվածության առումով բավականին առաջընթաց կա. «Իմ հոգեւոր ծառայության ընթացքում կամաց-կամաց սկսել ենք այդ տոները դարձնել ճանաչված: Նախկինում Ջավախքում ապրող հայերը երկու տոն գիտեին՝ Սուրբ ծնունդ եւ Զատիկ, մնացածները ինչ-որ մի տեղից լսել էին եւ չէին էլ հետաքրքրվել, թե դա ինչ է, բայց մենք կատարեցինք մեր առաքելությունը, տարբեր տոներ ներկայացրեցինք, դրանց նախապատմությանը ծանոթացրեցինք եւ այլն: Դեռ 99 տոկոս ունենք անելու եւ հույս ունենք, որ դա էլ կհասցնենք»,- ասաց նա:

Տեր Տիգրանը 9 տարուց ավելի է՝ ինչ Հայաստանից տեղափոխվել է Վրաստան՝ Ջավախք, նախնական հոգեւոր ծառայությունը սկսել է Ախալցիխեի տարածաշրջանից, ապա տեղափոխվել է Դիլիսկա եւ հարակից գյուղեր: «Հետխորհրդային տարիներից հետո թվաքանակով Ախալցիխեի հայերը գերակշռել են, նույնիսկ գյուղերում բազմաթիվ վրացիներ մկրտվել են հայկական եկեղեցիներում, որովհետեւ իրենք եկեղեցի չեն ունեցել»,- պատմեց քահանան:

Տեր Տիգրանն անդրադարձավ նաեւ Ջավախքում բազմաթիվ գյուղերի եկեղեցի չունենալու խնդրին. «Ես իմ հովվության ներքո ունեմ 11 գյուղ, որից եկեղեցի ունեն ընդամենը հինգը, մնացյալ գյուղերին, տարբեր միջոցառումների ընթացքում գյուղապետերի միջոցով կամ մեկը մյուսի միջոցով տեղյակ ենք պահում: Այստեղ ամեն մեկը, եթե չասեմ երկու, ապա մեկ ավտոմեքենա կունենա»:

Մեր հարցին՝ մարդիկ այստեղ բարեկեցիկ կյանքո՞վ են ապրում, Տեր Տիգրանը պատասխանեց. «Համեմատաբար այո, դուք Ախալքալաքում չեք տեսնի մուրացկան, չունենք: Մեր գյուղերի ժողովուրդը կարողանում է նորմալ ապրել, չի դժգոհում, արժանապատիվ ձեւով կարողանում են իրենց կյանքն ապահովել»: 

Եկեղեցիների կամ փոքրիկ աղոթատեղիների ստեղծումը չի քննարկվել, ամեն մեկն այստեղ հնարավոր է, որ պապական ինչ-որ սրբավայր կամ աղոթատեղի ունենա, որտեղ ժողովուրդը գնում, իր մոմավառությունն է անում: Տանն էլ կարելի է մի անկյուն ունենալ, բայց դա չի նշանակում, որ պիտի ազատվենք եկեղեցի գնալուց ու պատարագի մասնակցելուց:

Վստահեցրեց, որ այն կարծրատիպը, թե տղամարդը եկեղեցի չպիտի գնա՝ կոտրվել է. «Եթե մի տասը տարի առաջ եկեղեցի գնացող մարդուն կարող էին մատնացույց անել, հիմա՝ ոչ: Առաջին հարցադրումը, որ անում էին՝ քեզ ինչ է եղել, որ եկեղեցի ես գնում: Եվ թուլություն էին համարում, եւ հոգեկան ու բարոյական խնդիրներ էին համարում, բայց հիմա այդ կարծրատիպը կորել է: Տղամարդը զգաց, որ եկեղեցու պահողն ինքն է»:

Տպել
1005 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ