Բանակից խուսափող հարյուր քաղաքացի արձագանքել են Հայաստան վերադառնալու Փաշինյանի կոչին

Հայաստան վերադառնալու Նիկոլ Փաշինյանի կոչին 40 օրվա մեջ 100 մարդ է հետևել։ Այս մասին «Sputnik Armenia»-ի  փոխանցմամբ, ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը:

«Հունիսի 1–ից հուլիսի 10–ն ընկած ժամանակաշրջանում Հայաստան են վերադարձել 27 տարին չլրացած մոտ հարյուր հետախուզվող անձ։ Այդ թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», – ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոստացավ նոր մոտեցում ցուցաբերել ծառայությունից խուսափելու համար հետախուզվող անձանց նկատմամբ, եթե նրանք Հայաստան վերադառնան։

Մուրադյանն ասում է, որ Փաշինյանի կոչի ու ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ, զորակոչիկները որոշել են ինքնակամ Հայաստան վերադառնալ։

Նա նշեց, որ դեպքեր են եղել, որ քաղաքացիները խնդիրների են բախվել միայն Ռուսաստանի սահմանը հատելիս, քանի որ հետախուզման մեջ են եղել։

Մուրադյանը առաջարկել է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին, որոնք պատրաստվում են Հայաստան վերադառնալ, նախապես բարեկամների միջոցով զգուշացնել ՀՀ իրավապահ մարմիններին` սահմանին խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար։ Մուրադյանի խոսքով` վերադառնալիս զորակոչիկներին սահմանին կամ օդանավակայանում չեն պահի։

Ընդհանուր առմամբ, տվյալ պահին 27 տարեկանը չլրացած ՀՀ 11 հազար քաղաքացի ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
2011 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին