Արարատ Միրզոյանը ցանկություն է հայտնել Տիկնիկայինում նայել իր տիկնիկ կերպարով ներկայացումը

Առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանն անդրադարձել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում իր կերպարանքով տիկնիկի լուրին եւ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի կողմից տարածված այն հայտարարություններին, թե Տիկնիկային թատրոնի դերասաններն ահազանգել են, որ մշակույթի նախարարությունից պահանջել են թատրոնում դադարեցնել Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործության բեմականացումը:

Կեղծ օգտատերերի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարությունից անընդունելի են համարել այն փաստը, որ ներկայացման գլխավոր հերոսը նման է բարձրաստիճան պաշտոնյայի: Փոխվարչապետը հայտարարել է, որ բոլորովին դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը եւ եթե կա նման բա, կաշխատի գնալ եւ տեսնել ներկայացումը:

«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում:

Լուսանկարները՝ Արարտ միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին: Հ․Գ․ Ի դեպ, ժողովուրդ ջան, ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ ))»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետը:

Արդեն իսկ հերքված լուրի մասին ՀԺ-ն փորձեց մեկանաբանություն վերցնել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից: Վերջինս կատակով ընդունել կատարվածը եւ ասաց, որ ներկայացման համար ավելի լավ փիառ չէր էլ կարող լինել:

Ռուբեն Բաբայանը հաղորդեց, որ ներկայացումն արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ խաղացանկում կա, բազմաթիվ անգամ ներկայացրել են թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս: Մեր հարցին՝ իսկ այդ ներկայացման մեջ ունե՞ք նման տիկնիկ, որն իսկապես նման է Արարատ Միրզոյանին, Բաբայանը պատասխանեց. «Հա, հնարավոր է՝ այդ տիկնիկը ինձ էլ է նման՝ քաչալ, մորուքը թռած, ում ասես նման է դա»,-կատակեց Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարը:

Տպել
1757 դիտում

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան