Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանավորումը նոր նշաձող է

11/07/2018 schedule21:48

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդու՝  Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Իսկ քիչ առաջ դատարանը բավարարեց ՔԿ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Սա առաջին դեպքն է, երբ կալանավորվում է Սերժ Սարգսյանի հարազատը՝ եղբորորդին: Սա նոր նշաձող է նոր կառավարության գործողություններում: Մինչ այժմ հնչում էին կարծիքներ, որ ապօրինությունների դեմ պայքարի ընթացքում կա մի կարմիր գիծ, որից այն կողմ կառավարությունը չի համարձակվի անցնել: Եվ այդ «կարմիր գիծը» Սերժ Սարգսյանի հարազատներին ազատությունից զրկելն է: Սակայն Հայկ Սարգսյանի կալանավորումից ակնհայտ դարձավ, որ նման պայմանական գծեր չկան:

Ուշագրավ է, որ օրեր առաջ, երբ խուզարկվում էր Սաշիկ Սարգսյանի տունը, Հայկ Սարգսյանը իրեն շատ հանգիստ էր զգում, կատակում էր լրագրողների հետ: Երբ նրան իրավապահները նրան տանում էին դեպի իրենց մեքենան, լրագրողների հարցին, թե ուր են իրեն տանում, կատակեց՝ «զբոսանքի»: Ակնհայտ էր՝ Հայկ Սարգսյանը վստահ էր, որ կտանեն, մի քիչ կպահեն ու բաց կթողնեն: Այն ժամանակ այդպես էլ եղավ ու դա էլ ավելի ամրապնդեց հանրության որոշ խմբերի մեջ եղած համոզմունքը, որ Սերժ Սարգսյանի հարազատները ինչ- որ անձեռնմխելիություն ունեն: Հիմա այդ համոզմունքը վերացավ: Ապացուցվեց, որ նոր կառավարության համար երկրում օրինականություն հաստատելու հարցում տաբուներ չկան:

Որքանո՞վ է «ամուր» Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Այս դեպքում քրեական գործը չի վերաբերում ապօրինի հարստացմանը կամ փողերի լվացմանը: Խոսքը մարդու վրա կրակելու մասին է: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը հետեւյալն է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա. Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ. Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա. Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ. Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ամենայնի, ապացույցները «ամուր են», եւ գործը ունի դատական հեռանկար: Իսկ դա կարող է մթնոլորտ փոխել Հայաստանում: Խնդիրն այն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների ապօրինի գործունեությունը որքան էլ ակնհայտ լինեն, բայց իրավական տեսանկյունից նրանց պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են ապացույցներ: Դրանք հայթայթելը այնքան էլ հեշտ գործ չէ: Ավելի դժվար է ակնկալել, որ նրանց գործունեությունից տուժածները ցուցմունքներ կտան: Տասնյակ տարիներ այդ պաշտոնյաներն ու նրանց հարազատները ունեին անպատժելիների կարգավիճակ ու բառացիորեն ասպատակում էին երկիրը: Դա խորը հետք է թողել հանրության հոգեբանության վրա: Վախի մթնոլորտը մինչեւ հիմա նստած է շատ շատերի մեջ: Իսկ իրավապահների այս համարձակ ու անկաշկանդ քայլերը կարող են ցրել այդ մթնոլորտը: Դա շատ ավելի արդյունավետ կդարձնի պայքարը կոռուպցիայի, անպատժելիության, ամենաթողության դեմ:

Տպել
3703 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին