Բրյուսելում է նաև Ալիևը. Մոգերինիի հետ ստորագրվել է ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության փաստաթուղթ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունն ու ինքը վարչապետը Բրյուսելում են: Բրյուսելում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նրա մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից ստորագրվել է ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018֊2020 թվականների համար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմեն Աշոտյանն ու 2 նկատառում նշել.

«Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018֊2020 թվականների համար։

Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։

Հատկանշական է 2 փաստ՝
1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։
2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»,-գրել է Աշոտյանը:

Տպել
3850 դիտում

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ