Հ. Սարգսյանը բերման է ենթարկվել օդանավակայանից՝ Ֆրանսիա մեկնելիս. մանրամասներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը ներկայացնում է մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից  առանձնատան նկուղում 11 տարի առաջ կատարված սպանության փորձից:

2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։ Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, ապա՝ նախաքննական մարմնին:

Տպել
6211 դիտում

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար

Հասկանալի պատճառներով դադար եմ վերցրել աշխատանքից․ Վահագն Թեւոսյանը մտնում է ընտրապայքար

Հայտնի է նորաստեղծ «Մենք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

Մանե Թանդիլյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին

Հայտնի է նորաստեղծ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

Սպառնացել եւ գումար է հափշտակել․ բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել