Քննարկում. բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել. այս է խնդիրը

12/07/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 12-ի համարում

Երեկ առավոտից «Արդարություն» դաշինքի անդամ բոլոր 9 կուսակցությունների ներկայացուցիչները մոտ երեք ժամ դռնփակ նիստ էին անցկացնում, որի արդյունքում այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ՝ ընդդիմադիր այդ դաշինքը Սահմանադրությունը քննարկելու համար վերադառնալո՞ւ է խորհրդարան, թե՞ ոչ: Սակայն, դատելով դաշինքում գերակա տրամադրություններից, «Արդարությունը» չի դադարեցնի խորհրդարանական բոյկոտը: Այդուհանդերձ, պատմական այդ հարցի վերջնական ու պաշտոնական պատասխանը դաշինքը լրագրողներին եւ հանրությանը կտա միայն հուլիսի 15-ին՝ դաշինքի ամենավճռական նիստում:

Իսկ երեկ դաշինքի դռնփակ նիստում լրջորեն իրար են բախվել երկու տեսակետ՝ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Սմբատ Այվազյանն ու Գեղամ Հարությունյանը հայտարարել են, որ իրենց կուսակցությունը չի մտնելու Սահմանադրության բովանդակային քննարկման մեջ, քանզի իրենց համար մերժելի է այս իշխանությունների ներկայացրած ցանկացած փաստաթուղթ, իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու հատկապես Շավարշ Քոչարյանը կողմ են եղել Սահմանադրության նախագծի բովանդակային, կառուցողական քննարկման, որպեսզի հասնեն ընդդիմության համար ընդունելի նախագծի: Ավելին, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները դաշինքի նիստում ներկայացրել են որոշման նախագծի նախնական տեքստ, ուր առաջարկվել է «ո՛չ» ասել իշխանությունների ներկայացրած նախագծին, սկսել Սահմանադրության նախագծի հակաքարոզչություն, որի հաջորդ քայլը պետք է լինի պատգամավորական մանդատներից հրաժարումը:

Ըստ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի, եթե ընդդիմությունը միասնական լինի եւ առաջնորդվի քայլերի իրենց առաջարկած հաջորդականությամբ, ապա երկրում ստեղծվելու է բացարձակ քաղաքական ճգնաժամ, որի հաղթահարման միակ ուղին դառնալու է դեմոկրատական հեղափոխությունը: Դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչն է վախեցրել դաշինքի մնացած կուսակցություններին, սակայն որոշվել է հարցի քննարկումը շարունակել եւ վերջնական որոշում կայացնել միայն ուրբաթ օրը, երբ «Արդարության» յուրաքանչյուր կուսակցություն գրավոր կներկայացնի սեփական կուսակցական դիրքորոշումը: Համենայնդեպս, մենք երեկ որքան էլ փորձեցինք թե՛, այսպես կոչված, ստրասբուրգյան ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանից եւ թե՛ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանից ստանալ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան՝ դաշինքը, սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացին մասնակցելու համար, վերադառնալո՞ւ է խորհրդարան, թե՞ ոչ, այդպես էլ չհաջողվեց:

Երկուսն էլ կոնկրետ որեւէ պատասխան տալու փոխարեն շատ երկար ու շատ մանրամասն պատմեցին, որ Վենետիկ ուղարկված նախագծում ամբողջովին չեն իրացվել ընդդիմության պահանջներն, ու իրենք այս պահին ընդամենը շարունակելու են պնդել իրենց պահանջները: Մեր հաջորդ հարցին՝ իրենց պահանջներն իրենք պնդելու են ԱԺ ամբիոնի՞ց, թե՞ բոյկոտի դիրքերից, դարձյալ հստակ պատասխան չհետեւեց: Կոնկրետ պատասխան չտրվեց նաեւ մեր այն հարցին, որ եթե կոալիցիան, Վենետիկի հետ համատեղ, որոշի 100 տոկոսով իրացնել ընդդիմության բոլոր ուլտիմատումները, իրենք կվերադառնա՞ն խորհրդարան:

Ինչեւէ, երեք ժամ տեւած «Արդարություն» դաշինքի նիստից պարզ դարձավ միայն մեկ բան. այդ դաշինքում կա ընդամենը մեկ կուսակցություն՝ «Հանրապետությունը», որի համար սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքական հարց է, եւ այդ կուսակցությունը չի պատրաստվում գործող իշխանության հետ գնալ քաղաքական որեւէ կոմպրոմիսի, անգամ եթե ԵԽԽՎ-ն բացասական վերաբերմունք ձեւավորի հայաստանյան ընդդիմության հանդեպ, որը հրաժարվում է կատարել ԵԽԽՎ վերջին բանաձեւի պահանջն ու չի մասնակցում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցությունն առաջիկա օրերին իր այս դիրքորոշումը կհրապարակի քաղաքական հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է դաշինքի մնացած կուսակցություններին եւ հատկապես դաշինքի լիդեր ՀԺԿ-ին, ապա վերջիններս առայժմ դեռ չեն կողմնորոշվել, թե ո՞րն է հոգեպես առավել ազնիվ՝ ասել «ո՛չ» իշխանությունների ձեռնարկած ռեֆորմին, որը կարող է աջակցություն չստանալ միջազգային հանրության կողմից, թե՞ կոալիցիայի հետ համատեղ լծվել սահմանադրական ռեֆորմին՝ «Ասելով «այո՛» Սահմանադրությանը, ասում ենք «ո՛չ» այս իշխանություններին» բավականին կասկածելի կարգախոսով: Այդուհանդերձ, ակնհայտ է մի բան՝ սահմանադրական հանրաքվեն կարող է անհրաժեշտ կողմ ձայներ ստանալ միայն քաղաքական համաձայնության արդյունքում, եւ միայն եթե ընդդիմությունը մասնակցի Սահմանադրության քարոզչությանը:

Հակառակ դեպքում հանրաքվեի տապալումը երաշխավորված է, իսկ եւս մեկ տապալված հանրաքվեի հետեւանքներն իշխանությունների համար լինելու են անկանխատեսելի: Ի դեպ, ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի, եթե դաշինքն ուրբաթ օրը կարողացավ միասնական դիրքորոշում ձեւավորել, երկրում ստեղծվելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ, ու ժամանակը սկսելու է աշխատել ընդդիմության օգտին: Ինչ վերաբերում է «Ազգային միաբանությանը», ապա մինչեւ Լոս Անջելեսից չվերադառնա կուսակցության լիդեր Արտաշես Գեղամյանը, կուսակցությունը դիրքորոշում հայտնել չի կարող:

Իսկ Գեղամյանը վերադառնալու է ամսի 14-ին, ուստի, չի բացառվում, որ ուրբաթ օրը «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը» հանդես գան միասնական դիրքորոշմամբ ու հայտարարությամբ: Ի դեպ, կոալիցիայում երեկ մթնոլորտը դեպրեսիվ էր: Եւ եթե ընդդիմությունն իսկապես հանրաքվեն տապալելու որոշում կայացնի եւ իշխանությունների նախագիծը տապալվի, ապա, ինչպես երեկ հայտարարեց Արշակ Սադոյանը, ցանկացած «պրիլիչնի» իշխանական ուժ պարտավոր կլինի հրաժարվել իշխանությունից՝ Սահմանադրության դե ֆակտո պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1072 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր