Ազատե՛ք հաճախականությունները. հեռուստաբիզնեսի հմայքը

12/07/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 12-ի համարում

Նորմալ երկրներում հեռուստատեսությունը համարվում է բիզնես: Այդ բիզնեսում ներդրվում են հսկայական գումարներ, հետո ներդրողները ստանում են հսկայական շահույթներ կամ սնանկանում են: Այսինքն՝ զուտ բիզնեսի իմաստով հեռուստատեսությունը ոչնչով չի տարբերվում, ասենք, ավտոմեքենայի արտադրությունից: Ոչ նորմալ երկրներում հեռուստատեսությունը քարոզչամիջոց է: Այսինքն՝ հենց նրանով, թե ինչպիսին է հեռուստատեսությունը, կարելի է դատել երկրի մասին` նորմալ երկիր է, թե ոչ: Հայաստանը այդ նորմալների թվում չէ` հեռուստատեսությունն այստեղ ավելի շուտ քարոզչամիջոց է, քան բիզնես: Հեռուստատեսությունն այստեղ ունի միայն մի նպատակ` աստվածացնել ամենաբարձր իշխանությանը եւ նվաստացնել ու ստորացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն կասկածի տակ դնել իշխանության` վսեմաշուքը եւ անփոխարինելին լինելու դրույթը:

Սա է այն նվազագույն պահանջը, որ դրված է մեր հեռուստաընկերությունների առաջ: Այս պահանջը հավասարապես իջեցված է բոլոր հեռուստաընկերությունների վրա: Իսկ հեռուստաընկերությունների միջեւ մրցակցությունը պետք է դուրս լինի այդ պահանջի շրջանակներից: Այսինքն` մրցեք իրար հետ ինչքան սրտներդ կքաշի, բայց պահանջը չպետք է խախտել: Եւ այս պահանջն է, որ աղճատում է ամբողջ դաշտը եւ բերում նոր պահանջներ: Օրինակ, հեռուստաընկերությունները չեն կարող հրաժարվել իրենց զբաղեցրած հաճախականությունից, որպեսզի այն չանցնի մի այնպիսի հեռուստաընկերության ձեռքը, որը չի ենթարկվի ամենաբարձր իշխանությանը անվերջ քծնելու կամ գոնե նրան չքննադատելու  այդ պահանջին: Սա գիտենք բոլորս:

Ուշագրավ է, թե ինչպես է դա արտացոլվում հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակի վրա: 2004 թվականին վնաս հայտարարագրած ընկերությունների ցանկում, որը 10 օր առաջ հրապարակեց հարկային պետական տեսչությունը, առկա են նաեւ 5 հեռուստաընկերություններ: «ԱՐ»-ը հայտարարագրել է ավելի քան 281 մլն դրամ եւ իր վնասի չափով 600 ընկերությունների շարքում 43-րդն է: 94-րդը «ԱԼՄ»-ն է, որը հայտարարագրել է ավելի քան 74 մլն դրամի վնաս: «Արմենակոբը» 179-րդն է` ավելի քան 24 մլն դրամի վնաս: 324-րդ եւ 397-րդ տեղերում համապատասխանաբար «Երեւան Թի Վի»-ն է` 7,7 մլն դրամ եւ «Դար 21-ը»` 4,6 մլն դրամ: Այլ կերպ ասած, մասնավորապես երեւանի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների ավելի քան 25 տոկոսը պաշտոնապես աշխատում է վնասով:

Ինչո՞ւ այդ հեռուստաընկերությունների սեփականատերերը չեն հրաժարվում իրենց վնասաբեր բիզնեսից եւ չեն ազատում իրենց զբաղեցրած հեռուստահաճախականությունը: «Դար 21»-ում համոզված են, որ շուտով իրենք կաշխատեն շահույթով եւ վնասի պատճառը իրենց այդ դաշտում նորելուկ լինելն է: Իրոք, համեմատած մյուսներին, «Դար 21»-ը դեռ 2 տարի է, ինչ եթերում է: «Երեւան Թի-Վի»-ում ժխտեցին այն փաստը, որ իրենք 2004-ին վնասով են աշխատել: Այստեղ ենթադրեցին, որ ՀՊԾ-ի հրապարակած ցուցակում իրենք հայտնվել են նախորդ տարիներին հայտարարագրած վնասների պատճառով, իսկ անցած տարին իրենք փակել են շահույթով` մոտ կես միլիոն դրամ: Գրեթե նույնն էր պատասխանը «Արմենակոբ»-ում: Այստեղ եւս վնասը նախորդ տարիներինն է, իսկ անցած տարի թեկուզ քիչ, բայց շահույթ եղել է:

Մոտ 150 հազար դոլարի վնաս կրած «ԱԼՄ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանը ասում է, որ արդեն 4 տարի վնասով է աշխատում, տունն է վաճառել, որ կարողանա հեռուստաընկերությունը պահել: Եթե Հայաստանում կան հեռուստաընկերություններ, որոնք շահույթով են աշխատում, ապա, ըստ Տ.Կարապետյանի, «երեւի նրանց նկատմամաբ պրոտեկցիա կա»: Իսկ հարցին, թե ինչու չի հրաժարվում իր հեռուստահաճախականությունից, Կարապետովիչը պատասխանեց. «Սա զուտ բիզնես չէ, ի վերջո պարտականություն ունեմ ազգի առջեւ»: Այնուամենայնիվ, «ԱԼՄ»-ի սեփականատերը հուսով է, որ մի օր էլ շահույթով կաշխատի: Մի օր շահույթով աշխատելու հույսը չի լքում նաեւ ավելի քան կես միլիոն դոլարի վնաս ունեցող «ԱՐ»-ին: Հարկ է նշել, որ ցանկում չներառված բազմաթիվ հեռուստաընկերութուններ արձանագրում են չնչին շահույթներ, ինչը, ըստ էության, նույնն է, ինչ վնաս հայտարարագրելը:

Խնդիրն այն է, որ հեռուստաընկերություն պահելը բավական թանկ հաճույք է եւ այստեղ խոսքը գնում է մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարներով դոլարների մասին: Իսկ մեր օրենսդրությամբ հեռուստաընկերությունը ազատ հաճախականության մրցույթում հաղթելու պարագայում այն զբաղեցնում է միայն 7 տարով: Այլ կերպ ասած, ներդրված հսկայական գումարները առնվազն 7 տարում պետք է վերադառնան ու հետն էլ շահույթ ապահովեն սեփականատիրոջը: Այսինքն՝ միջին տարեկան շահութաբերությունը պետք է կազմի առնվազն 15 տոկոս, ինչը չի ապահովվում: Մի խոսքով, մեր հեռուստաընկերությունների հիմնադիրներն ու սեփականատերերը արդեն իսկ գիտեն, որ շահույթներ չեն ունենալու, բայց ոչ մի պարագայում չեն հրաժարվում այդ բիզնեսից: Կա երկու տարբերակ` կա՛մ ունեն ստվերային շահույթներ, կա՛մ էլ իրենց գումարները ծախսում են ընդամենը հաճախականությունները զբաղված պահելու համար: Երկուսն էլ շատ վատ է: Բայց առաջին հերթին վատ է հասարակության համար, որը նաեւ հեռուստադիտողն է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1179 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է