ԲՀԿ-ն անպայմանորեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է. Զոհրաբյան

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երեւանը քաղաքապետ չի ունենա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Իմ փորձառությունն ինձ թույլ է տալիս անել ենթադրություն, որ հուլիսի 16-ին չի ընտրվի քաղաքապետ եւ կգործի Երեւանի մասին օրենքի հաջորդ դրույթը. կգնանք ավագանու արտահերթ ընտրության, որը բոլոր հաշվարկներով կլինի սեպտեմբեր ամսվա վերջին»,- ասաց նա:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն ունի արդեն կայացրած քաղաքական որոշում. «Մենք, անպայմանորեն, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք, իսկ մնացածն արդեն քննարկման խնդիր է»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով` այս պահին իրենք թեկնածության հարց չեն քննարկել:

«Չենք քննարկել` ով կգլխավորի ավագանու մեր ցուցակը, բայց մենք կներկայացնեք մարդկանց այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են վերցնել պատասխանատվություն Երեւան քաղաքի համար»:

Նա ասաց, որ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է ԲՀԿ նախորդ ցուցակից։

Տպել
2825 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ