Ավստրալահայ քաղաքագետ Սասուն Գրիգորյանն այցելեց սփյուռքի նախարարություն

Հուլիսի 12-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի խորհրդական Գևորգ Պետրոսյանը ընդունեցին ավստրալահայ քաղաքագետ, Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի խորհրդի անդամ, հանրային քաղաքականության մասնագետ, կորպորատիվ հարաբերությունների մասնագետ Սասուն Գրիգորյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը ցանկացավ ավելի մանրամասն լսել Սասուն Գրիգորյանի այցի նպատակի, առաջարկությունների և հետագա համագործակցության վերաբերյալ: Հյուրը զրույցի ընթացքում խոսեց աշխատանքային գործունեության, իր նվաճումների, և նոր Հայաստանը ավելի հզոր ու մրցունակ տեսնելու մասին: Սասուն Գրիգորյանը ներկայացրեց մի քանի գաղափարներ, որոնք կցանկանար քննարկել սփյուռքի նախարարի հետ միասին: Առաջարկություններն ավելի շատ հանրային քաղաքականությանն էին վերաբերում, սփյուռքյան համայնքներին, առաջարկում էր ստեղծել մի մարմին, որը կամբողջականացնի տվյալ համայնքի բոլոր աշխատանքները և կներկայացնի Հայաստանում: Հյուրը նաև խոսեց Հայաստանում «Փեյփալ» դրամական փոխանցման համակարգի գործածման մասին: Նա նախարարին նվիրեց իր վերջին գիրքը, որտեղ անդրադարձել է արտաքին քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային, Հայաստանից դուրս տնտեսության զարգացմանը:

Սասուն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ավելի ակտիվ համագործակցել նախարարության հետ:

Իր հերթին սփյուռքի նախարարը հավանություն տվեց հյուրի ծրագրերին, շնորհակալություն հայտնեց և հավաստիացրեց, որ կլինեն հետագա ակտիվ համագործակցություններ:

Տպել
519 դիտում

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է