Երեկ ամբողջությամբ այրվել է տնակ, առանձնատան տանիք, նաև ԲԻՍ-1 բարդության հրդեհ ավտոտնակում

13/07/2018 schedule08:12

Հուլիսի 12-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 17 շենքի ետնամասում այրվում է տան տանիք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոծանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Այգեկցու փողոցի թիվ 54/1 տան տանիքում (սեփականատերը՝ Մ. Կ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել` 19:15-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):

Ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում քաղաքի «Ադելի բաղեր» կոչվող հանդամասում այրվում է փայտյա տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21:18-ին:

Մ. Խ.-ին պատկանող 20 քմ փայտյա տնակն ամբողջությամբ այրվել է:

Ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան 6 հասցեում  գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դուրյան 6 հասցեում գտնվող տան տանիքում և դրան կից ավտոտնակում (սեփականատերը՝ Մ. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` 22:35-ին:

Այրվել են տան և ավտոտնակի տանիքի (260 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), ավտոտնակում` չորանոցը` իր սարքավորումներով (15 քմ), կայանած «Mercedes E», «Lexus RX350» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները: 

Տպել
773 դիտում

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է