Կձեւավորվի ընտանիքում բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցությամբ զբաղվող խումբ

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձեւավորման կարգը եւ գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Օրենքի նախագիծն արդեն հաստատվել է կառավարության կողմից։

Նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձեւավորման եւ գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Նախարարը տեղեկացնում է. «Առաջարկվում է լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր եւ իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ներկայացուցիչներ»:

Ըստ նախարարի՝ խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:
«Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների եւ այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա»,- նշում է Մանե Թանդիլյանը:

Նշենք, որ օրենքով նախատեսվում է խորհրդի կազմում ձեւավորել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի եւ խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ:

«Խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման եւ դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության միջեւ կապն ու համագործակցությունը»,- հայտնում է Մանե Թանդիլյանը:

Տպել
2993 դիտում

Երբվանից կմեկնարկեն ու քանի օր կտեւեն դպրոցականների ձմեռային արձակուրդները

Սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Մշակույթի նախարարը պարզաբանում է՝ ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չեն հատկացրել

Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու