Մայիս-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 1.5 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր:

Անանյանի խոսքով՝ բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով:

2018 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։

Դավիթ Անանյանը շարունակելով ներկայացնել ՊԵԿ-ի թվաբանությունը նշեց, որ հավաքագրված 88․2 մլրդ դրամ գումարից 32․3 մլրդը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին։ Հունվար-ապրիլ ամիսներին աճի տեմպը կազմել է 15․3 տոկոս, իսկ մայիս-հունիս ամիսներին՝ 16․3 տոկոս։

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- ասաց Դավիթ Անանյանը։

Ինչ վերաբերում է հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018 թվականին հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում եւ առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով:

«2018-ի առաջին կիսամյակում հիմնական թեմատիկ ստուգումների քանակը շուրջ 2 անգամ աճել է։ Մասնավորապես, 2017-ի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է շուրջ 2400 ստուգում, որոնցով առաջադրվել է 480 մլն դրամ, իսկ 2018-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն դրամ»,- ասաց նա։

Տպել
5145 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը