Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է միասնական ցուցակով գնալ ընտրությունների

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ գտնում է, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի, հավելելով, որ իրենք առաջարկում են Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով գնալ ընտրությունների:

«Ողջունում ենք նոր կառավարության գործունեությունը, զորակցում ենք, հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Մենք Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն ենք արել, քանի հաղթանակը նաեւ մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաեւ բոլորինը: Մենք կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն, եթե դա ընդունվի կողջունենք, եթե այդ առաջարկը չընդունվի, ամեն դեպքում մենք ակտիվ մասնակցություն կունենանք ընտրություններին, կորոշենք մասնակցության ձեւը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին տարիներին կուսակցության կողմից պասիվություն  է դրսեւորվել, իսկ այժմ վստահություն ունե՞ն, որ հաջողության կհասնեն ընտրությունների, Հովհաննիսյանը չհամաձայնեց, ասաց, որ իրենք միշտ էլ կուսակցական գործունեություն ծավալել են եւ կարծում է այս ընտրություններին էլ հաջողության կհասնեն:

Հովհաննիսյանը առաջարկում է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին գնալ միասնական` համապետական ցուցակով:

Տպել
9170 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան