Ի՞նչ վիճակ է այս պահին սահմանին և ինչ կրակոցներ են եղել Ճամբարակի ուղղությամբ. պարզաբանում

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ երեկ գիշերը ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Ստեփանյանը մեր զրույցում նշեց. «ճիշտն ասած, քաղաքի ուղղությամբ չեն եղել կրակոցները, այլ Ջիլ գյուղի: Խոշոր տրամաչափի զենքերից են կրակել, նյութական եւ մարդկային վնասներ չեն եղել»:

Հարցին, թե տարածքում մարդ լինելու դեպքում հնարավոր է ինչ-որ բա՞ն լիներ, Ստեփանյանը պատասխանեց. «Իհարկե, հենց գյուղի մեջ է եղել»:

«ՊՆ-ն այդտեղ մի ժամանակ հիմնական զորամաս ուներ, զորամաս հիմա կա Ճամբարակում, պայմանագրային զինծառայողներով են պահում»,- ասաց Ստեփանյանը:

ՀԺ-ն զրուցեց նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.

- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կրակոցներ են եղել Ճամբարակի ուղղությամբ:

- Ճամբարակի ուղղությամբ` մարտական դիրքերում:

-  Ընդհանուր առմամբ, սահմանային իրավիճակն այս պահին ինչպե՞ս է գնահատվում:

- Հանգիստ է, ինչ-որ եղել է, գիշերն է եղել: Հիմա հանգիստ է, այս ժամերին կրակոց չի էլ լինում:

- Վերջին 2-3 օրվա ընթացքում Նախիջեւանի կողմում իրավիճակը նորմա՞լ է:

- Եղել է կրակոց, բայց որ ասեմ՝ շատ է եղել` չէ: Լարվածության մեծ աստիճան չկա:

Տպել
4765 դիտում

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի