Կինոփառատոն. «Ոսկե ծիրան-2»-ը մեկնարկեց

13/07/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 13-ի համարում

Այսպիսով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը երեկ պաշտոնապես բացվեց: Եւ, ինչպես երեկ հայտարարեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ եւ «Ոսկե ծիրանի» վավերագրական մրցույթի ժյուրիի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, այն, թե ինչ հյուրանոցներում են ապրում փառատոնի հյուրերը եւ ինչ կինոդահլիճներում են նայելու ֆիլմերը, արդեն ցույց է տալիս, որ սա իսկապես միջազգային մակարդակի կինոփառատոն է: Եւ այսպես, մինչեւ հուլիսի 17-ը երկրորդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստանում կցուցադրվեն 13 երկրների 15 լիամետրաժ ֆիլմեր՝ խաղարկային բաժնում, 14 ֆիլմ՝ վավերագրական բաժնում եւ մոտ 30 տարբեր ժանրերի ֆիլմեր՝ հայկական համայնապատկեր բաժնում:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Ոսկե ծիրանին» մասնակցելու են այս տարի միջազգային տարբեր կինփառատոնների ժամանակ ցուցադրված ֆիլմեր: Ու թեեւ հյուրանոցների ու կինոդահլիճների շնորհիվ «Ոսկե ծիրանը» իսկապես միջազգային մակարդակ է ձեռք բերում, սակայն, փաստորեն, հեղինակավոր եւ ոչ մի կինոռեժիսորի ֆիլմի, ինչպես ընդունված է ասել, համաշխարհային պրեմիերա այս փառատոնի շրջանակներում տեղի չի ունենալու: Անգամ հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է, վճռեց իր վերջին ֆիլմը չբերել Հայաստան: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Էգոյանի այդ ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի միջազգային կինոփառատոնում այս տարի եւ որն այնտեղ առաջատար ֆիլմերի ցուցակում էր, հոմոսեքսուալիստների մասին է:

Ենթադրվում էր, որ Էգոյանը հենց հիշյալ թեմայի պատճառով է որոշել սույն ֆիլմը Հայաստան չբերել: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսորը հայտարարեց, որ ինքը գտնում է, որ սա այն տեղը չէ, որտեղ կարելի է այդ ֆիլմը ներկայացնել: Իհարկե, այդ ֆիլմը Հայաստանում ներկայացնելու աննպատակահարմարությունը կինոռեժիսորը պատճառաբանեց նաեւ այն բանով, որ ինքը ժյուրիի անդամ է եւ ցանկացել է կենտրոնանալ հենց այդ գործի վրա, բայց հետո նաեւ ավելացրեց, որ ֆիլմի վրա դեռ շատ աշխատանք կա անելու, որ սա ավելի շատ կոմերցիոն նախագիծ է, որ յուրաքանչյուր ֆիլմ ներկայացնելու համար պետք է գտնես լավագույն ճանապարհը եւ այլն եւ այլն:

Բայց, ինչպես երեւում է, հայտնի  կինոռեժիսորը պարզապես եկել է այն եզրահանգման, որ մեր հանդիսատեսը պատրաստ չէ նման թեմաներով ֆիլմեր դիտելու եւ կարող է ընկալել միայն ցեղասպանության թեմաներով «Արարատի» նման ֆիլմեր: Թեեւ, եթե Էգոյանը տեղյակ լիներ, թե ինչ աշխուժությամբ են համասեռամոլության թեմաները քննարկվում մեր քաղաքական շրջանակներում, չի բացառվում, որ ամենեւին էլ այդ կերպ չվարվեր: Ինչեւէ, այսօր արդեն նախատեսվում է ռուս հայտնի ռեժիսոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովի «Պետական խորհրդական» ֆիլմի երեւանյան պրեմիերան, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմն, ի դեպ, ցուցադրվելու է ռեժիսորի հետ հանդիպումից հետո:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այն դիտելու հնարավորություն կունենան միայն նրանք, ում «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները հրավիրել են: Նույն կարգով է այսօր տեղի ունենալու նաեւ աշխարհում հայտնի իրանցի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամիի «Տասը» ֆիլմի պրեմիերան: Եւ ընդհանրապես, իրենցից լուրջ գեղարվեստական արժեք ներկայացնող բոլոր ֆիլմերն էլ «Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվեն նույն կարգով: Այսինքն, դրանք շատ դժվար հասանելի են լինելու սովորական կինոդիտողի համար եւ բացառապես կազմակերպիչներն են որոշելու, թե Հայաստանում ովքեր պետք է տեսնեն եւ ովքեր չտեսնեն սույն ֆիլմերը:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստան են ժամանել Ռոման Բալայանը, Ատոմ Էգոյանի կինը՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, կանադահայ ռեժիսոր Ռուբա Նադան, որի «Սաբահ» ֆիլմը օրեր առաջ ցուցադրվում էր Կառլովի Վարիի կինոփառատոնում, հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին եւ այլ կինոգործիչներ:  Կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժինը միակն է, որի հաղթողին շնորհվելու է բավական մեծ դրամական մրցանակ: Ամերիկյան «Անի եւ Նարոտ» հուշահիմնադրամի հովանավորությամբ սույն մրցակարգի լավագույն ֆիլմի համար սահմանված է 2000 դոլար մրցանակ: Այս մրցակարգում ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ կինոռեժիսորների ֆիլմերը: Մյուս մրցակարգերում ժյուրին շնորհելու է երկուական մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Հատուկ մրցանակ»: 

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում նախատեսված են նաեւ հոբելյանական ցուցադրություններ: Մհեր Մկրտչյանի 75-ամյակի առթիվ Ազգային պատկերասրահում կցուցադրվի «Մեր մանկության տանգոն», Աղասի Այվազյանի 80-ամյակի առթիվ՝ «Եռանկյունի» եւ «Վառված լապտեր», Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակի առթիվ՝ «Աշնան արեւ» եւ «Տերը» ֆիլմերը: Բոլոր այդ ֆիլմերի դիտումները լինելու են ազատ: Մրցանակակիրներին որոշելու համար կինոփառատոնի ժյուրին արդեն երեկվանից սկսել է ֆիլմերի դիտումները: «Այս փառատոնը սկսել է քայլել,  եւ մենք գիտենք, որ այս երեխան քայլելու է հանուն Հայաստանի: Մենք ամեն տեղ պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ մենք էլ ենք երկիր եւ երկիր ենք, որ ունի միջազգային փառատոն: Դա շատ դժվար է նույնիսկ շատ զարգացած երկրների համար»,- երեկ «Ոսկե ծիրանի» բացումից առաջ ասում էր Ռուբեն Գեւորգյանցը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1023 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին