Կոալիցիան ընդունում է մարտահրավերը

13/07/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 13-ի համարում

Հարցազրույց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, ընդդիմությունը կարծես թե հակված է շարունակելու բոյկոտը եւ մտադիր է չմասնակցել սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացին եւս: Կոալիցիայի համար դժվար չի՞ լինի հանրաքվեի ողջ պատասխանատվությունը վերցնել սեփական ուսերին:   

- Եթե ընդդիմությունը նման վերջնական որոշում կայացնի, ապա ես խորապես կափսոսամ նրանց այդ քայլի համար: Կարծում եմ, ընդդիմությունը դեռ ժամանակ ունի ճիշտ որոշում կայացնելու, որովհետեւ մենք Սահմանադրության հարցի քննարկումը տարել ենք բոլորովին այլ ուղղությամբ՝ ամեն ինչ համապատասխանեցրել միջազգային չափանիշներին: Եւ այս հարցում արբիտրը հանդիսացել են Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհուրդը: Ու եթե մի բան մեզ ձեռք չի տալիս, մի ուրիշ բան ընդդիմությանը ձեռք չի տալիս, սակայն համահունչ է միջազգային չափանիշներին, գնահատման իրավունքը պետք է վերապահվի այդ  հեղինակավոր կազմակերպությանը: Եթե Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ Սահմանադրության լրամշակված նախագիծն ընդունելի է, ես կարծում եմ, որ սա յուրօրինակ շանս է, որպեսզի բոլորս միասին պաշտպանենք այդ նախագիծն ու հանրաքվեն:

Հակառակ պարագայում՝ ով որ դա չարեց, դիտվելու է որպես ժողովրդավարական գործընթացները խոչընդոտող ուժ, եւ դա արդեն գնահատվելու է ոչ թե մեր ներքին քաղաքական շահարկումների ենթատեքստում, այլ գնահատվելու է ամենաբարձր ու հեղինակավոր ատյանի կողմից, որն իրավունք ունի նման գնահատական տալու: Որովհետեւ, ի վերջո, ժողովրդավարական գործընթացներ եւ միջազգային չափանիշներ մենք այդ կառույցներից ենք յուրացնում եւ տեղայնացնում մեր պայմանների համար: Ուստի, չընդունել այն տրամաբանությունը, որի մեջ մտել է երկիրն ու զարգանում է, նշանակում է ուղղակի խոչընդոտել այդ զարգացումները:

- Սահմանադրական նախագիծը բոյկոտելու ընդդիմության հիմնական փաստարկն այն է, որ կեղծված ընտրություններով ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունը որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ երկրի մայր օրենք ընդունելու կամ փոփոխելու իրավասություն չպետք է ունենա:

- Պետք է ձեռնպահ մնալ այս հարցով եւս կրկին արծարծել իշխանությունների լեգիտիմ-ոչ լեգիտիմ լինելու խնդիրը, որը բազմիցս քննարկվել ու համապատասխան արձագանքի արժանացել է: Եթե իսկապես առաջընթաց ապահովող նախագծի հեղինակն իշխանությունն է եւ ընդդիմությունը մերժում է առաջընթացի հնարավորությունը, որովհետեւ իշխանությանը չի սիրում, դա առնվազն ծիծաղելի է եւ դա խոսում է այն մասին, որ ընդդիմության նպատակը ոչ թե երկրի զարգացմանը նպաստելն է, այլ միայն իշխանության գալը: Դա նույն բանն է, որ մեկն ասի, թե երկինքը կապույտ է եւ ի պատասխան հնչի, թե կապույտ չէ, որովհետեւ այդ մասին ասողը լեգիտիմ չէ: Ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի խոչընդոտել իսկապես լուրջ առաջընթաց ապահովող սահմանադրական այս  նախագծին, ինքն իր ձեռքով մեծագույն վտանգի տակ կդնի սեփական քաղաքական ապագան, քանզի այդ քաղաքական ուժն այլեւս տեղ չի ունենա ժողովրդավարական ուժերի մեջ:

Ես կարծում եմ, որ թե՛ ընդդիմությունը եւ թե՛ այլ քաղաքական ուժեր հասկանում են, թե ինչ է նշանակում հայտնվել ժողովրդավարությունն եւ առաջընթացը խոչընդոտողների կարգավիճակում, ուստի սթափ կգնահատեն իրավիճակը եւ ճիշտ որոշում կկայացնեն: Աշխարհը չի ընկալելու այն քաղաքական ուժերին, որոնք կգնան ինքնանպատակ հակադրման ճանապարհով եւ կխոչընդոտեն երկրի զարգացմանը, որովհետեւ այս նախագիծը նման զարգացման աննախադեպ շանս է տալիս: Ի վերջո, նախագիծը ներկայացվելու է ժողովրդին, եւ ընդդիմության ինքնանպատակ դիմադրությունը հասկանալի չի լինելու եւ մերժվելու է հենց ժողովրդի կողմից: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքական ուժը, որը դեմ դուրս կգա ժողովրդավարությանն ու զարգացմանը, հաջորդ ընտրություններում հաղթանակի որեւէ շանս չի ունենալու եւ լուրջ վտանգի տակ է դնելու իր քաղաքական ապագան:

- Պարոն Ռուստամյան, եթե, այդուհանդերձ, ընդդիմությունը չմասնակցի «Այո» քարոզարշավին, իշխանությունն ունի՞ վստահության անհրաժեշտ ռեսուրս, որպեսզի ժողովուրդը նրան հավատա ու ընդունի իշխանության ներկայացրած Սահմանադրությունը:

- Եթե ընդդիմությունը ծավալի սահմանադրական հակաքարոզչություն, դա, իհարկե, իշխանությունների համար ավելորդ ծանրաբեռնվածություն կստեղծի: Սակայն դա լինելու է հաճելի ծանրաբեռնվածություն, որովհետեւ վստահ ես, որ ճիշտ բան ես անում: Ուստի, հանուն այդ վստահության մենք պետք է եռապատկենք մեր ջանքը, որպեսզի ժողովրդին բացատրենք սահմանադրական այս փոփոխությունների իրական արժեքը: Ի դեպ, այս հանրաքվեն լինելու է 2007-ի խորհրդարանական ընտրության նախերգանքն ու հստակ ցույց է տալու, թե ո՞ր ուժն իրականում ի՞նչ արժեքների է դավանում: Եւ եթե ընդդիմության դիմադրության պայմաններում հանրաքվեն հաջողի, դա լրջորեն փակելու է ընդդիմության ճանապարհը՝ հաջորդ ընտրություններում որեւէ հաղթանակ արձանագրելու համար:

Իսկ եթե նրանց ջանքերով հանրաքվեն տապալվի, ապա նրանք պատասխան են տալու թե՛ միջազգային հանրության եւ թե՛ Հայաստանի ժողովրդի առաջ, որ կասեցրել են ժողովրդավարության զարգացումը: Այս հանրաքվեն լինելու է նաեւ ժողովրդի «այո»-ն այս կամ այն քաղաքական ուժին: Եթե ընդդիմությունը մեզ նման մարտահրավեր է նետում, մենք պատրաստ ենք ընդունելու այն: Ի դեպ, եթե ընդդիմությունն իսկապես դեմ դուրս գա այս նախագծին, դրանով նա շատ մեծ նվեր կմատուցի իշխանական ուժերին, որպեսզի վերջիններս մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները՝ համախմբվեն եւ ապացուցեն, թե ովքե՞ր են իրական առաջադեմ ուժերն ու ովքե՞ր են իսկապես ուզում այս երկրի առաջընթացը:

Այդուհանդերձ, ես չէի ուզենա, որ ընդդիմությունը գործեր իր երկրորդ լրջագույն քաղաքական սխալը: Մի անգամ ընդդիմությունը սխալ գործեց՝ հրաժարվելով կոնսեսուսով մասնակցել սահմանադրական բարեփոխումների նախագծի եւ Ընտրական օրենսգրքի մշակմանը: Նույն քաղաքական դրդապատճառներով, ինչը բերվում է նաեւ այսօր, նրանք գործեցին մեծ քաղաքական սխալ: Հիմա կգործեն երկրորդ սխալն ու պարզապես իրենց դուրս կդնեն քաղաքակիրթ եւ հեռանկար ունեցող ուժերի դաշտից: Այսօր կա քաղաքական համաձայնության լուրջ շանս, իսկ դա ավելի կարեւոր արժեք է, քան նախագիծը մի քիչ այս կամ այն կողմ շրջելը: Եւ թող ընդդիմությունը չկորցնի եւս մեկ այս շանսը, որովհետեւ այս անգամ տուժողը միանշանակ լինելու է ընդդիմությունը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1578 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ