«Պարկովկա». հերթն այս այգուն էլ հասավ

13/07/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 13-ի համարում

Երեւանի քաղաքապետարանը որոշել է երթեւեկելի դարձնել Արամի եւ Բուզանդի` Պետական պատկերասրահից մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը ձգվող, այսպես կոչված, Վերնիսաժի այգու երկայնքով ընկած հատվածները: Վերջին տարիներին Երեւանի կենտրոնի հետեւողական եւ կանխամտածված անճոռնիացման ֆոնին այս մի որոշումը առաջին հայացքից կարող է հերթական թվալ: Սակայն սա, ըստ էության, սկզբունքորեն նոր խոսք է մայրաքաղաքի այլանդակման գործում: Խնդիրն այն է, որ բացի մայրաքաղաքի կենտրոնական մասի երթեւեկությունը որոշ չափով բեռնաթափելուց, այս հատվածը երթեւեկելի դարձնելուն զուգահեռ պետք է լուծվի նաեւ ավտոկայանատեղիների հարց: Համենայն դեպս այսպիսի պնդում է անում այս ձեռնարկի նախագծային աշխատանքներն իրականացնող «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը:

Այսինքն՝ այգու երկու կողմերով անցնելու են միակողմանի երթեւեկությամբ փողոցներ, յուրաքանչյուրը 7 մետր լայնությամբ, եւ բացի այդ, ճանապարհին հարող այգու մեջ, այսպես կոչված, «գրպանիկներում» լինելու է ավտոկայանատեղի` «պարկովկա»: Այ սա է նորություն: Մինչ այժմ ամեն ինչ տեսել էինք` երեւանյան այգիները կարող են դառնալ ավտոճանապարհներ, ռեստորանատեղիներ, հյուրանոցատեղիներ, բնակելի թաղամասեր եւ այլն: Բայց որ այգուն պաշտոնապես տրվի ավտոկայանատեղիի կարգավիճակ, դեռ նման բան չէր եղել: Կասկած չկա, որ այս այգին մենք արդեն կարող ենք կորսված համարել: Ճիշտ է, քաղաքային իշխանությունները հավաստիացնում են, որ այդտեղ հատուկենտ ծառեր են կտրվելու, այն էլ իրենց դարն ապրած, միեւնույնն է, այգին որպես այդպիսին այլեւս չի լինելու` լինելու է ավտոկայանատեղի, բայց ծառերի արանքում:

Այսպիսով, սա մի նոր միտում է քաղաքի «զարգացման» քաղաքականության մեջ` մայրաքաղաքի կենտրոնը աբսուրդի մակարդակի ծանրաբեռնելուց հետո քաղաքային իշխանությունները ավտոկայանատեղիների պակաս են զգում: Ինչպե՞ս լրացնել այդ պակասը: Իհարկե, այգիների հաշվին: Իսկ ո՞վ ասաց, որ օղակաձեւ զբոսայգին չպետք է դառնա մի մեծ ավտոկայանատեղի: Ինչո՞ւ ավտոկայանատեղի չպետք է դառնա Սունդուկյանի թատրոնին հարող Անգլիական այգին: Ինչո՞վ վատ կայանատեղի է նախկին Կիրովի անվան այգին: Բա պատկերացրեք, թե ինչքան լավ «պարկովկա» կդառնա 2750 շատրվանների այգին: Հավատացեք, որ նշված այգիանման պատառիկները, որ պատահաբար դեռ պահպանվել են Երեւանում, ավտոկայանատեղի դարձնելու պարագայում ավտոմեքենաները շատ մեծ դժվարությամբ ազատ տեղ կգտնեն:

Ուրեմն հիմա ի՞նչ անենք, սկսե՞նք լուծել «պարկովկաների» տեղերի հարցը: Երեւանի կենտրոնի ներկայիս վիճակն այնպիսին է, որ բացի նշված այգիներից այլ լուծում այլեւս չկա: Ինչքան ազատ տեղ կար, քաղաքապետարանն արդեն արդեն ծախել է, ու այդ տեղերում երկնաքերեր են կառուցվում: Պատկերասրահից Վարդան Մամիկոնյանի արձան ձգվող այգին ավտոկայանատեղիի վերածելը շատ լուրջ ազդանշան է: Փաստորեն, արդեն իսկ ապացուցված կարելի է համարել այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնի արդեն մի քանի տարի տեւող բռնաբարումը առաջացրել է լուրջ, ըստ էության, լուծում չունեցող խնդիր: Այսինքն՝ մինչեւ վերջերս քաղաքային իշխանությունը կարող էր պնդել, թե այն շինարարությունը, որն այսօր իրականացվում է Երեւանում, մտածված է, հաշվարկված է, բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրված են:

Ու չնայած բոլորն էին հասկանում, որ դա սուտ է, այդուհանդերձ փաստացի ապացույց, այդ պնդումներին հակադրելու համար, չկար: Այգին ավտոկայանատեղիի վերածելը հենց այդ ապացույցն է: Այդ ինչպե՞ս էիք շինարարության թույլտվություններ տալիս, երբ չէիք հաշվարկել, որ ավտոմեքենաները կայանատեղիներ չէին ունենում: Ընդ որում, խոսքը այս պահին դեռ մայրաքաղաքի ոչ այնքան խիտ հատվածի մասին է: Բա ի՞նչ է լինելու այն հատվածներում, որտեղ քաղաքային իշխանությունները 17-18 հարկանի շենքերի թույլտվություն են տվել ու որոնց շինարարությունը մոտենում է ավարտին: Բա դրանց համար կայանատեղիներ որտեղի՞ց եք գտնելու: Ի՞նչ է, դժվա՞ր էր կռահել, որ նման խնդիր վաղ թե ուշ ծագելու է: Թե՞ գավառային աշխարհայացքն այդքան հեռուն չի տեսնում: Թե՞ քառակուսի մետրերով քաղաքը ծախծխելու ժամանակ ուղեղը մթագնում է: Թե՞ միակ նպատակը դառնում է եվրոպական որեւէ մայրաքաղաքում երեխաների համար տան փող դիզելը, որովհետեւ իրենց կողմից  մինչեւ վերջ բռնաբարած քաղաքում իրենց իսկ երեխաները շնչահեղձ կլինեն:

Կոնկրետ այս պարագայում ասվածը պարզապես ցցուն ապացույց ունի: Այգին արդեն վաղուց կայանատեղի է դարձել կառավարության երրորդ շենքին հարող հատվածում: Ինչո՞ւ: Երբ այդ շենքը նախագծվում էր, մի՞թե չէին մտածում, որ կայանատեղի է պետք: Մտածել են եւ շենքի ետեւի հատվածում մի լայնարձակ տեղ հատկացրել: Իսկ հիմա կռահեք, թե ինչ է եղել այդ տարածքի հետ: Դե, իհարկե, այդ հատվածը մի քանի տարի առաջ ծախել են, ու հիմա շենք է կառուցվում: Եւ պաշտոնյաներն ու այցելուները, որոնք գործ ունեն կառավարության երրորդ շենքում, ստիպված են կայանել իրենց մեքենաները հենց այգում, ընդ որում, բոլորովին օրինական հիմունքներով: Այդտեղ նույնիսկ «շլագբաում» է դրված:

Հայկ Գեւորգյան

Տպել
1795 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին