Մենք մեր առաջ ԱԱ 2018-ը լավ ավարտելու պարտք ունենք. Գարեթ Սաութգեյթ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության կիսաեզրափակչում Խորվաթիային պարտվելուց հետո (2:1) Անգլիայի հավաքականի համար հոգեբանորեն բարդ է եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, 3-րդ տեղի համար խաղի նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը: «Հայկական ժամանակ»-ը ներկա էր ասուլիսին, որի ընթացքում նա խոսեց անցած խաղից հետո իրենց զգացողությունների ու Բելգիայի հետ հանդիպումից առաջ իրենց տրամադրվածության մասին:

«Հոգեբանորեն վերջին 2 օրերը մեզ համար շատ բարդ էին. մեզ 20 րոպե էր մնում ԱԱ եզրափակիչ հասնելուն, հետո էլ՝ լրացուցիչ ժամանակում էլ 10 րոպե էր մնում, որ 11-մետրանոց հարվածաշարում փորձեինք եզրափակչի ուղեգիր ձեռք երել: ԱԱ գալու մեր հիմնական նպատակը մեծ նպատակների հասնելն էր, եւ խաղացողների ու մարզիչների համար էմոցիոնալ առումով բարդ էր: Բայց պետք է ասեմ, որ խաղացողներն իրենց հիանալի դրսեւորեցին այս իրավիճակում, մեծ հաճույք է նրանց հետ աշխատելը. նրանց՝ աշխատելու մեծ էներգիան, որը ցույց տվեցին այս առավոտ մարզման ժամանակ, մրցաշարը լավ ավարտելու նրանց ցանկությունը... Կարծում եմ՝ մենք ինքներս մեր, մեր երկրի առաջ մրցաշարը լավ ավարտելու պարտք ունենք»,- ասաց նա:

Մարզական միջազգային պարբերականները վերջերս հաճախ են խոսում այն մասին, որ «Ոսկե գնդակն» այս անգամ կարող է բաժին չհասնել արգենտինացի Լիոնել Մեսսին կամ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում: Կարծիքները շատ են, որ այս անգամ ԱԱ 2018-ում ունեցած իրենց խաղի շնորհիվ մրցանակը կարող է ստանալ կամ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, կամ էլ Խորվաթիայի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Սաութգեյթին խնդրեցին իր կարծիքն ասել այն մասին, թե ով կարող է տիրանալ մրցանակին:

«Աշխարհի առաջնության ընթացքում որոշ ֆուտբոլիստներ փայլեցին անհատական որակներով, բացառիկ խաղ ցուցադրեցին, եւ մեnք շատ հպարտ ենք, որ Հարի Քեյնը գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ես անհատական մրցանակներին այդքան ուշադրություն չեմ դարձնում: Ֆուտբոլի իմաստը թիմային հաղթանակն է»,- ասաց նա:

3-րդ տեղի համար Բելգիա-Անգլիա հանդիպումը կայանալու է վաղը: Սկսվելու է 18:00-ին: Եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա խաղը տեղի է ունենալու հուլիսի 15-ին: Մեկնարկելու է 19:00-ին:

Տպել
1010 դիտում

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին

Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի. Коммерсантъ

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

Հետին թվով անզիջումները. ինչպես «ջրել» նախորդ իշխանությունների զիջածները

Վարչապետը չարաշահում է պաշտոնական դիրքը. Աշոտյանը հրավիրում է միջազգային դիտորդների ուշադրությունը

Երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը