Ինչ էին նշանակում Փաշինյանի եւ Մակրոնի ժեստերը. մեկնաբանում է արտակարգ եւ լիազոր դեսպանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բրյուսելյան հանդիպման ժամանակ նրանց ժեստերը բավական ընդգծված ու արտահայտիչ էին: Հրապարակված տեսանյութում ձեռքսեղմումից առաջ Մակրոնը թեթեւ խփում է Փաշինյանի բազկին: Նույնկերպ պատասխանում է Հայաստանի վարչապետը: Հետո՝ լայն ժպիտներ: Իսկ արդեն հրաժեշտից առաջ ձեռքսեղմումի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս ձեռքը դնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի ուսին: Փաշինյանը արձագանքում է նույն ժեստով:

Այդ շարժումները, որպես կանոն, ունենում են այս կամ այն նշանակությունը եւ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել կողմերի գիտակցված կամ ենթագիտակցական մտադրությունների ու տրամադրվածության մասին:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, մեր զրույցում մեկնաբանելով նշված երկու գործիչների ժեստերը, ասաց. «Ժեստերի լեզվի մեջ կա մի շատ հետաքրքիր երեւույթ, որը կոչվում է հպման ֆենոմեն, անգլերեն ասում են՝ «թաչինգ»: Ապացուցված է, որ հաղորդակցության ժամանակ աննշան արված ամեն մի հպում ունի դրական նշանակություն եւ դրական հետեւանք՝ հարաբերությունների պահպանման եւ հետագա զարգացման համար: Սա հաճախ կատարվում է ենթագիտակցական մակարդակում, որովհետեւ ժեստերի լեզուն սկզբում ենթագիտակցական մակարդակով է առաջանում, հետո նոր արտահայտվում է խոսքերով: Եվ եթե հարաբերությունները, այսպես ասած, ընթանում են դրական, լավ մթնոլորտում, ինքնաբերաբար նման թեթեւ հպումներ կատարվում են»,- ասաց Արման Նավասարդյանը:  

Նա նշեց, որ ուշադիր հետեւել է Մակրոնի ժեստերին, եւ բացարձակապես որեւէ շինծու բան դրանցում չի տեսել: «Եթե նա դա արել է ենթագիտակցական մակարդակում, նշանակում է համակրանք ունի դեպի Փաշինյանը, ինչը ես մտածում եմ, որ այդպես էլ կա: Եթե արել է գիտակցաբար, դա էլ լավ է: Դա ցույց է տալիս իր տրամադրությունը, իր դրական էմոցիաները, ինչը գրավական է նաեւ հետագա հաջող հարաբերությունների համար: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, նույնպես շատ լավ արեց: Անպայմանորեն պետք է պատասխանը լինի: Եթե Մակրոնի այդ հպումները ոչ ենթագիտակցորեն էին, եւ նա պատասխան չստանար, չէր հասկանա, դրական էմոցիա չէր առաջանա»,- նկատեց դեսպանը:

Բայց օրինակ, եթե կողմերից մեկը թփթփացնում է մյուսի թիկունքին կամ ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքով բռնում է դիմացինի արմունկը, դա ընկալվում է որպես սեփական գերակայությունը մյուսի նկատմամբ ընդգծելու փորձ: Արդյո՞ք ձեռքը ուսին դնելը նույնպես գրեթե նույնը չի նշանակում, ինչն արեց Մակրոնը եւ ինչին պատասխանեց Փաշինյանը:

Արման Նավասարդյանն այս առնչությամբ ասաց, որ տվյալ դեպքում որոշիչ են հարակից այլ գործոններ, որոնց առկայությունը նման կերպ մտածելու հիմք չի տալիս:

«Ձեռքը ուսին դնելու ժեստի մեջ հովանավորության մի փոքր տարր կա: Բայց նայած թե դրան ինչ է նախորդել: Եթե դա առաջին հանդիպումն է, եթե կա դրական, այսպես ասած, ինֆորմացիա, այնտեղ չի եղել բանակցային գործընթաց, երբ մեկը չի կարողացել բանակցությունը տանել անհրաժեշտ մակարդակով, դա չի դիտվում որպես տիրական ժեստ: Երբ դա կատարվում է այս մակարդակում, պետք է նայել՝ ինչ ենթատեքստում է արվում եւ ովքեր են դա անողը: Ես կարծում եմ, որ այստեղ լրիվ հավասարության ու բարության մթնոլորտ էր: Հետո՝ Մակրոնի ժպիտը: Ժպիտը շատ անկեղծ էր»,- արձանագրեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Տպել
8388 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան