Ապօրինի կուտակած հարստությունը պետք է վերադարձնել. դրա մի մասը ՀՀ-ից դուրս է հանվել

16/07/2018 schedule13:30

Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:

Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից: Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով:

Սա եւս մեկ առիթ է՝ խոսելու մեր նախկին պաշտոնյաների հեքիաթային ունեցվածքների մասին: Առանձնապես ուշագրավ է բարձրաստիճան զինվորականների կուտակած այդ ունեցվածքը: Որտեղի՞ց այդ մարդկանց այդքան գումար, ինչպե՞ս են նրանք վաստակել այդ կարողությունը: Արդյո՞ք այն ճոխ առանձնատները, թանկ ավտոմեքենաները, հայաստանյան բանկերի հաշիվներին կուտակված գումարները այն ամենն է, ինչ ունեն նրանք: Ինչ- որ բան հուշում է, որ եթե մեր ամբողջ դատաիրավական համակարգը թողնի իր բոլոր գործերը եւ զբաղվի մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներով, ապա կպահանջվեն տարիներ՝ նրանց իրական ունեցվածքի միայն մի մասը բացահայտելու համար: 

Օրինակ, Սեյրան Օհանյանը ժամանակին շատ ակտիվորեն զբաղվում էր բիզնեսով: Ինչպես բացահայտել էին «Հետք» պարբերականի մեր գործընկերները դեռ 2002 թվականին, երբ Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, երկու այլ անձանց հետ հիմնադրել էր «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ին էր պատկանում Երեւանի Սայաթ Նովա փողոցում գտնվող հայտնի «Պիրամիդա» գիշերային ակումբը, որը մի քանի սկանդալային պատմություններից հետո վերածվեց սրճարանի: Այդ ընկերության՝ Սեյրան Օհանյանին պատկանող բաժնեմասը 2005 թվականին փոխանցվել է վերջինիս հորը՝ Մուշեղ Օհանյանին: Այդ փայաբաժինը հետագայում հասցվել է 55 տոկոսի: 

Բայց դա ակնհայտորեն չէր բավարարի Սեյրան Օհանյանին նման «Ելիսեյան» առանձնատուն վարձակալելու, կահավորելու, շինարարական աշխատանքներ կատարելու համար: Գուցե նա պահպանում է իր բիզնես կապերը «Ս.Տ.Շ.-Պիրամիդա»-ի իր գործընկերների հետ, որոնց անունները կապվում են բազմաթիվ այլ բիզնեսների հետ, որոնց թվում է նաեւ խաղատուն Չեխիայում:  

Ի դեպ, համառորեն «օդում կախված լուրեր են» շրջանառվում այն մասին, որ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար Չեխիայում ու Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը նշանավորվեց նաեւ նրա մի ուշագրավ հայտարարությամբ, որը նվիրված էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում եվրոպացիների ֆինանսական աջակցությանը: Սակայն այդ աջակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե եվրոպական երկրները աջակցեն նաեւ անհրաժեշտ տեղեկատվությամբ հայաստանցի պաշտոնյաների՝ Եվրոպայում գտնվող սեփականության մասին:

Վերջերս մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին Ֆրանսիայում հայտնվել է մի քրեական պատմության մեջ եւ այդ գործում առկա է տեղեկություն Փարիզում նրա որդուն պատկանող թանկարժեք բնակարանի վերաբերյալ:

Ու դատելով տարիներ շարունակ համառորեն շրջանառվող այդ լուրերից, մեր նախկին պաշտոնյաները իրենց «արդար քրտինքով վաստակած» կարողությունը հարմարավետ տեղավորել են նաեւ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Թայլանդում:

Մի խոսքով, նախկին պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության մի զգալի մասը, եթե ոչ մեծ մասը, գտնվում է Հայաստանից դուրս: Դա վերադարձնելը ոչ այնքան ֆինանսական տեսանկյունից է կարեւոր Հայաստանի համար, որքան հոգեբանական: Ներկա եւ ապագա պաշտոնյաները եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիները պետք է հաստատ իմանան, որ վաղ թե ուշ զրկվելու են ապօրինի կերպով ձեռք բերածից եւ այդ միջոցները պետք է վերադառնան պետական գանձարան: Սա ամենաազդեցիկ գործիքներից մեկն է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համար:

Պետք է նկատել, սակայն, որ այս գործը բավական բարդ եւ ժամանակատար իրավական գործընթաց է, եւ կանցնեն տարիներ, մինչեւ երկրի սահմաններից դուրս գտնվող այդ միջոցները կսկսեն վերադառնալ Հայաստան:

Բայց կա դրա ավելի արագ եւ արդյունավետ տարբերակը: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կոռուպցիան Հայաստանում կրել է համակարգային բնույթ: Եվ հիմա որոշ փորձագետներ հրապարակային եւ ոչ հրապարակային առաջարկ են ներկայացնում այդ միջոցների մեծ մասը  վերադարձնել հենց այդ նախկին կոռումպացված համակարգի «առաջնորդների» հետ բանակցությունների միջոցով: Պարզ ասած, նրանց պետք է առաջարկել որոշակի ժամանակահատվածի ընթացքում վերադարձնել ապօրինի կուտակած հարստության մեծ մասը եւ ազատվել հետագա քրեական հետապնդումներից: Ընդ որում, դա անել հանրությունից ոչ գաղտնի պայմաններում: Որքանով է այս առաջարկը ընդունելի կոռումպացված այդ համակարգի ներկայացուցիչների եւ ՀՀ նոր կառավարության համար, դժվար է ասել: Բայց այն, որ նման առաջարկը առնվազն քննարկման թեմա է՝ դա հաստատ: Դա կարող է դառնալ, պատկերավոր ասած, «նախկինների» եւ հայ հանրության հաշտեցման գործընթաց, ինչը, անկասկած, կնպաստի Հայաստանի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը:

Տպել
9443 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին