Մարդ. կարծես բարձր է հնչում. Լիլիթ Ավագյանի հոդվածը

14/07/2018 schedule14:15

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հիմնադրել է #Իմ քայլը հիմնադրամը, որը, ինչպես հրապարակվեց, փորձելու է լուծել մշակութային, կրթական, առողջապահական եւ սոցիալական ապահովության խնդիրներ: Որքան էլ նյութական ռեսուրսներ ուղղվեն այս հիմնադրամին, պարզ է, որ այդ միջոցները բավարար չեն լինելու լուծելու բոլոր խնդիրները: Սակայն ճիշտ առաջնահերթություններ դնելով՝ հնարավոր կլինի անգամ քիչ ռեսուրսներով ավելի մեծ արդյունքի հասնել: Իսկ արդյունքը կլինեն կոտրած կարծրատիպերը:

Այս դեպքում խոսքը հաշմանդամություն ունեցող եւ ծնողներից լքված երեխաների որդեգրման, նրանց ընտանիքներ բերելու մասին է:

Մեր հասարակությունը, առաջին հայացքից, բավականին մարդասեր է: Շատերը կհիշեն. երբ Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը եւ ողջ էր մնացել միայն սվինահարված փոքրիկ Սերյոժան, շատ-շատերն էին սոցցանցերում երեխային որդեգրելու ցանկություն հայտնում: Հարյուրավորները պատրաստ էին հոգալ նրա բուժման ծախսերը, ապաքինվելուց հետո իրենց տանը պահել՝ հարազատ երեխայի պես…

Բժիշկներն էլ, փաստորեն, անսահման սիրով ու հոգատարությամբ խնամում էին ծնողազուրկ այդ փոքրիկին՝ առանց նյութական ակնկալության, քանի որ ողջ հասարակության ուշադրությունը այդ երեխայի վրա էր:

Սերյոժան մահացավ, բայց ողջ են այն մարդիկ, ովքեր պատրաստ էին նրան որդեգրել: Կան եւ աշխատում են այն բժիշկները, որոնք մասնագիտական, մարդկային բարեխղճությունից ելնելով՝ գիշեր-ցերեկ հոգ էին տանում երեխայի մասին:

Հայաստանի պետական մանկատների երեխաների թիվը 638 է, նրանցից հաշմանդամություն ունեն 471-ը: Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի կյանքը, հատկապես, եթե նա ընտանիքում, հոգատար ձեռքերի մեջ չէ, անհավասար պայքար է կյանքի ու մահվան միջեւ. երեխաներն անցնում են ահավոր ցավերի միջով, բացի դա՝ չափազանց անօգնական են՝ ունեն շարժողական, տեսողական եւ բազմաթիվ այլ խնդիրներ:

Ի՞նչն է խանգարում, որ հասարակությունը այս երեխաներից յուրաքանչյուրի հանդեպ նույնքան ուշադիր ու հոգատար լինի, որքան ժամանակին Սերյոժայի հանդեպ էր: Այս երեխաներին որդեգրելու, խնամելու համար պայմաններ ստեղծելը չափազանց կարեւոր քայլ կլինի հիմնադրամի կողմից:

Հասարակությունն ակտիվանում է, երբ երեխան դառնում է օրվա հերոսը՝ ԶԼՄ-ների միջոցով: Գուցե թե կարելի է յուրաքանչյուր երեխայի մասին առանձին անդրադարձ անել, պատմել նրա մասին, գտնել հասարակությանը յուրաքանչյուր երեխայի մասին իրազեկելու ճանապարհ:

Երբ երեխան դառնա օրվա գլխավոր հերոս, հայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում, դառնա սիրելի յուրաքանչյուրին, կարծում եմ, անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան հոգ տանել նրա մասին, որդեգրել:

Ի վերջո, փոքրիկ Սերյոժայի դեպքում համընդհանուր ջերմությունն ու հոգատարությունը հնարավոր եղավ։ Ու սարսափելի թեւաթափ կարող է անել միտքը, թե սվինահարված ու հրաշքով ողջ մնացած այս փոքրիկի հանդեպ համընդհանուր ուշադրության, հոգատարության հիմքում առասպելի, հրաշքի սպասել-չսպասելու հետաքրքրությունն էր եւ ոչ թե մարդկային սովորական կարեկցանքը յուրաքանչյուրի հանդեպ, ով նման վիճակում է հայտնվել։

Այսօր էլ մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող նորածիններից շատ ծնողներ հրաժարվում են: Նրանց դատապարտելու (եթե անգամ այդ որոշումը համարում ենք անմարդկային) իրավունք, կարծում եմ, որեւէ մեկը չունի: Ինչպես նաեւ կարիք չկա հերոսացնել այն ծնողներին, որոնք խնամում են մտավոր կամ ֆիզիկական խնդիր ունեցող իրենց երեխային:

Ծնողներին մեղադրելուց առաջ՝ հասկանանք, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում այս խնդիրն այսքան սուր չէ, որքան Հայաստանում: Ինչո՞ւ այդ երկրներում ծնողները մանկատնից կարող են որդեգրել հիվանդ երեխայի, մեզ մոտ՝ ոչ: Եվրոպայում բոլորս զարմանում ենք, երբ Ապոլոնի արտաքինով տղաների կողքին ուղեղային կաթվածով աղջիկներ են, կամ հակառակը:

Մեզ մոտ հիվանդ երեխա ունեցող ծնողի հանդեպ պետությունն այնքան աննրբանկատ է, հասարակությունը՝ անտարբեր:

Ինը ամիս իր երեխային սպասող ծնողների համար ծանր որոշում է հրաժարվել հիվանդ ծնված իրենց երեխայից: Բայց երեխային միայնակ խնամելու, ողջ պատասխանատվությունը միայնակ ստանձնելու մտավախությունը չափազանց մեծ է: Յուրաքանչյուր երեխայի խնդիրը, խոշոր իմաստով, դառնում է ծնողների անձնական խնդիրը, որին պետությունը եթե միջամտում էլ է, ամսական 16-18 000 հաշմանդամության նպաստով: Հատկապես որ, տղա երեխաները բանակ գնալու համար պիտանի չեն ճանաչվում, նրանց հանդեպ պետության ուշադրությունը անմիջապես ավարտվում է:

Խնդիրն այն է, որ ծնողները հրաժարվում են իրենց հիվանդ երեխաներից նաեւ այն պատճառով, քանի որ ապրում են մեր միջավայրում:

Եվ եթե փորձենք ինքներս մեզ քննել, կարող ենք առանց բժիշկների էլ ախտորոշել՝ մեր հասարակությունն ավելի ծանր հիվանդ է, քան մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցողները: Եվ նախ եւ առաջ՝ այն հիմնավորմամբ, որ այդ մարդկանց այնքան նվաստացնում ենք մեր խղճահարությամբ, մեր կեղծ կարեկցանքով՝ նրանց ֆոնին երջանիկ զգալու ինքնախաբեությամբ:

Շատ կարեւոր քայլ կլիներ, եթե #Իմ Քայլը հիմնադրամը ստեղծեր միջավայր՝ առողջական խնդիրներով երեխաներին որդեգրելու, նրանց բարդ կյանքը ընտանեկան մթնոլորտում կազմակերպելու համար:

Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ մտքում ցանկություն էին հայտնել օգնել ու իր զավակի պես ընդունել Սերյոժային, ունեն այդ հնարավորությունը՝ ուշադրության ու հոգատարության սպասող այլ երեխաների հանդեպ:

Մեզ մոտ հասարակությունն ինքը բարդույթավորված է. պատրաստ է կարեկցել հիվանդին, միայն թե նա իր հարազատը չլինի:

Այս կարծրատիպը կարելի է կոտրել, եթե հասարակության շրջանում հեղինակություն, բարձր դիրք, մեծ կարողություն ունեցող մարդիկ ոչ թե հունիսի 1-ին այցելեն Խարբերդի մանկատուն կամ փափուկ խաղալիքներ ու կոնֆետ նվիրեն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլ որդեգրեն նրանց:

Այս առումով աննախադեպ է Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ընտանիքը. Տեր Գրիգորն ու իր կինը՝ տիկին Անահիտը, որդեգրել են առողջական խնդիրներ ունեցող երկու երեխայի եւ խնամում են: Գուցե այլ օրինակներ էլ կան, պարզապես հայտնի չեն:

Նման դեպքում, ինչ խոսք, մարդու ազատությունները սահմանափակվում են, քանի որ այդ երեխաներն առավել կարիք ունեն խնամքի ու հոգատարության, սակայն այնքան իմաստավորվում է երեխային խնամողների կյանքը, երեխայի հետ շփումը թույլ է տալիս կյանքը գրագետ կազմակերպել, տարբերել գլխավորը տասներորդականից:

Եվ, ամենակարեւորը, հիմարությունների համար ժամանակ չի մնում…

Տպել
7180 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը