Մի կասկածիր. հայկական հետքը Եվրոդատարանում

14/07/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 14-ի համարում

Անկախության տարիների առաջին լրտեսը, որը դատվեց հայրենիքի դավաճանության հոդվածով, թուրքագետ Մուրադ Բոջոլյանն էր: Նրանից հետո արդեն հայ արդարադատությունը ձեռնամուխ եղավ լրտեսների մի ողջ պլեյադայի բացահայտմանը՝ հանձինս Շիլինայի եւ իր խմբի, Անդրեյ Մազինի: Սակայն Մուրադ Բոջոլյանի գործն այս շարքում առանձնանում է նրանով, որ գործ ունեինք նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձի հետ (ԱԳՆ-ում Թուրքիայի, Ազգային ռադիոյում ադրբեջանական հաղորդումների բաժնի վարիչ, առաջին նախագահի աշխատակազմում թարգմանիչ), որը նաեւ երկար տարիներ լրագրողական աշխատանք է կատարել, պատմական գիտությունների թեկնածու է եւ այդ ամենին վրադիր՝ խորհրդային հատուկ ծառայություններում լավ պատրաստություն անցած հետախույզ, որին օգտագործելու փոխարեն հայաստանյան իշխանությունները բացահայտեցին եւ կանգնեցրին դատարանի առջեւ:

Երեք դատական ատյաններում ընթացած դատավարությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ Մ.Բոջոլյանը ոչ մի պետական գաղտնիություն հանդիսացող տեղեկություն չի հաղորդել «թշնամուն»՝ նա այսպես ասած հայաստանյան մամուլի տեսություն է կատարել: Հայկական թերթերից կտրված հոդվածները եւ քաղված տեղեկություններն, իր ասելով, հաղորդել է թուրքական լրատվական գործակալություններին, մեղադրողների ասելով՝ թուրքական հետախուզական ծառայությանը՝ «Միթիին»: Ընդ որում՝ «լրտեսին» բացահայտել էին բացառապես «ինքնաբացահայտման» շնորհիվ՝ նրա խոստովանական ցուցմունքի վրա էր հիմնված մեղադրանքը:

Թերեւս մեղադրանքի ապացուցման «եղանակն» էր պատճառը, որ ընդհուպ մինչեւ մահապատիժ ենթադրող (նախկին օրենսգրքով) հոդվածով Մ.Բոջոլյանին տվեցին նվազագույն պատիժ՝ 10 տարի ազատազրկում: Սակայն 52-ամյա մարդու համար 10 տարին էլ քիչ ժամանակ չէ (դրա առնվազն կեսը՝ 5 տարին նա պետք է նստի): 2002-ի հունվարին ձերբակալված թուրքագետն արդեն 3,5 տարի է գտնվում է «Երեւան-Կենտրոն» (նախկին անվտանգության) քրեակատարողական հիմնարկում, որտեղ հարազատների խնդրանքով պահել են նրան՝ չեն տեղափոխել գաղութ: Այս ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է եւ հերթական ինֆարկտից հետո նրան կարճ ժամանակով տեղափոխել են կալանավայրերի հիվանդանոց, այժմ կրկին կալանավայրում է: 2003-ի ապրիլի 17-ին Մուրադ Բոջոլյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ գրել է.

«Ես ընդհանրապես չեմ համագործակցել արտասահմանյան որեւէ կազմակերպության հետ (չհաշված ԶԼՄ-ները), առավել եւս հատուկ ծառայությունների հետ: Իմ նախնական ցուցմունքը ժամանակ շահելու եւ կնոջս ԱԱՆ-ից դուրս բերելու, ընտանիքիս անվտանգությունը ապահովելու ու իմ անձի նկատմամբ հնարավոր բռնությունները կանխելու նպատակով արված տակտիկական քայլ էր: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած նախնական «վերսիայի» ամբողջականությանը, ГРУ-ի տված բնութագրից պետք է հասկանաք, որ ես տրամաբանական շղթա կազմելու գործում առանձնապես չեմ դժվարանում»: Այս դիմումը հղելուց անցել է 2 տարուց ավելի, եւ ոչ մի առաջընթաց չկա՝ ԵԴ-ում անգամ Բոջոլյանի գործի ընդունելիության հարցը չի քննվել: 

Մ.Բոջոլյանը, նրա ընտանիքը, նրա պաշտպան Հովիկ Արսենյանը այս ընթացքում բազմաթիվ նամակներ են ուղարկել ԵԴ՝ խնդրելով արագացնել գործի քննությունը, սակայն կրկին արդյունքի չեն հասել: Մի քանի անգամ գրություններ են ստացել՝ ստորագրված Արա Շահզադեյանի կողմից (ԵԴ իրավաբանական քարտուղար), մեկում նշված է, որ ստացել են իրենց դիմումը, մյուսում Բոջոլյանի քրոջ դիմումի կապակցությամբ բավական կոպիտ զգուշացրել են, որ Բոջոլյանից եւ նրա ներկայացուցչից բացի այլ անձ իրենց չդիմի, հեռախոսով հարցում չանեն եւ նամակագրությունը ստանալու մասին այլեւս իրենցից ծանուցագրեր չսպասեն: 2005-ի մայիսի 11-ին Մ.Բոջոլյանը կրկին դիմել է ԵԴ՝ ներկայացնելով իր առողջական վիճակը եւ խնդրելով հնարավորինս արագացնել իր գործի քննությունը:

Նաեւ ներկայացրել է իր կասկածները, որ ՀՀ կառավարությունն ինչ-ինչ եղանակներով խոչընդոտում է ԵԴ-ում իր գործի քննությանը, եւ խնդրել է. «Եթե հնարավոր է՝ իմ գործի քննության ժամանակ բացառել ՀՀ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի մասնակցությունը»: Բոջոլյանն իր նամակում նշել է նաեւ, որ ճնշումներն իր եւ իր ընտանիքի վրա շարունակվում են նաեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ «Հ2» հեռուստաընկերությունը «Բացահայտված դեպքեր» հաղորդաշարով կրկին անդրադարձել է իր գործին եւ «հոգեբանական ճնշում գործադրել» հասարակական կարծիքի վրա: Այդ ֆիլմը 5-6 անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Հայաստանում գտնվող դեսպանատներին է դիմել Բոջոլյանների ընտանիքը՝ խնդրելով ԵԴ-ում իրենց ներկայացուցիչների միջոցով աջակցել Բոջոլյանի գործի քննությանը եւ բացառել Գյուլումյանի մասնակցությունը այդ հարցի քննության ժամանակ:

Հունիսի 1-ին Բոջոլյանները ԵԴ-ից պատասխան են ստացել, ստորագրել է ոմն Ստեֆան Ֆիլիպս: Ընդ որում՝ խոսք է գնում միայն Արա Շահզադեյանի դերակատարման մասին՝ Ա.Գյուլումյանի հարցը շրջանցել են: Նամակում գրված է. «Ձեր կասկածներն անհիմն են՝ Դատարանի աշխատակազմի անդամները ծառայում են Դատարանին, միայն Դատարանն ունի իրավունք բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնել», եւ հետեւություն է արված, որ «աշխատակիցներից որեւէ մեկի կողմնակալության համար որեւէ պատճառ չկա»: Տա Աստված, որ այդպես լինի, սակայն այն փաստը, որ ԵԽ անդամությունից ի վեր ՀՀ-ից ուղարկված ոչ մի բողոք ԵԴ-ում դեռեւս չի քննվել, հակառակի մասին է խոսում:

Արմինե Օհանյան

Տպել
2219 դիտում

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով