ՀԲ-ն անարխիայի հոտ է առնում Հայաստանից

14/07/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 14-ի համարում

Հայաստանի բաշխիչ ցանցերը Ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ին փոխանցելու գործարքը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ եւ հզոր հարված հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը: Այս մասին են վկայում երեկ հրավիրված ասուլիսում Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի արած մի քանի հայտարարություններ: Ռոբինսոնը դեռեւս նախորդ ուրբաթ ասել էր, որ իրենք հիասթափված կլինեն, եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի վաճառքի գործընթացը տեղի է ունեցել օրենսդրության խախտմամբ: Իսկ ի՞նչ է «նշանակում հիասթափված լինել»:

Այս թեմայով խոսելով՝ Ռ. Ռոբինսոնը նախ նկատեց, որ ՀԷՑ-երի բաժնետոմսերի վաճառքը կարող է տեղի ունենալ ՀՀ օրենսդրությամբ, այդ ձեռնարկության առքուվաճառքի պայմանագրով եւ ընկերությանը տրված լիցենզիայով սահմանված գործընթացներով: Ուստի, հիմնական հարցը, որ այսօր ՀԲ-ն փորձում է պարզել, այն է, թե արդյոք պահպանվել են անհրաժեշտ բոլոր գործընթացները, թե` ոչ: «Եթե այդ գործընթացին հետեւած չլինեն, մենք հիասթափված կլինենք, իսկ դա մի ազդանշան կլինի մնացյալ աշխարհի համար` Հայաստանում օրենքի գերակայության վիճակի մասին պատկերացում ունենալու համար»,- ասում է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ ավելացնում.

«Եթե գործարքը տեղի չի ունեցել գնման եւ վաճառքի պայմանագրի ու ՀԷՑ-երին տրված լիցենզիայով սահմանած ձեւով, ապա դա նշանակում է, որ Հայաստանում օրենքի գերակայություն չկա»: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը նաեւ նկատեց, որ եթե Հայաստանի հասարակությունը խարսխված չէ օրենքի գերակայության վրա, այլ խարսխված է անարխիայի վրա, ապա մեզ մոտ զարգացումները ճիշտ ուղով չեն ընթանա: Բնականաբար, եթե ՀԲ-ն վերջնականապես համոզվի, որ ՀԷՑ-երի գործարքը օրենսդրության շրջանակներում տեղի չի ունեցել, ապա Հայաստանում իր կողմից իրականացվող ծրագրերը կարող են դադարեցվել:

«Մեր ծրագրերը հիմնական նպատակ ունեն Հայաստանում բարելավել գործավար միջավայրը: Ինչպե՞ս ենք բարելավելու գործարար միջավայրը, եթե օրենքի գերակայությունը երկրում չի պահպանվում: Ընտրություն է` կա՛մ դու խաղում ես համաձայն համընդհանուր ընդունված կանոնների, կա՛մ չես խաղում, երրորդ տարբերակ չի կարող լինել, կա՛մ հետեւում ես օրենքին, կա՛մ չես հետեւում»,- ասում է Ռ.Ռոբինսոնը: Վերջինս նշում է նաեւ, որ մնացած միջազգային կազմակերպությունների երեւանյան գրասենյակները եւս հետաքրքրված են ՀԷՑ-երի վաճառքի խնդրով, եւ նրանք նույնպես փորձում են այս առնչությամբ ՀՀ իշխանություններից պարզաբանումներ ստանալ: Իսկ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունն առայժմ փորձում է ՀՀ իշխանություններից պարզաբանումներ ստանալ, ինչպես Ռ.Ռոբինսոնն ասաց` ոչ ֆորմալ կերպով:

Առայժմ հաջողվել է այս խնդրի առնչությամբ զրուցել միայն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Իսկ երեկ գրասենյակում տեղեկացել են, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նամակ է հղել ՀԷՑ-երի` կարելի է ասել նախկին սեփականատեր «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերությանը, որպեսզի վերջինս պարզաբանի իրավիճակը: Առաջիկա երկու-երեք օրերին սպասվում է՝ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը ՀԷՑ-երի խնդիրը կքննարկի ՀՀ կառավարության հետ: Այն փաստը, որ ՀԲ-ն առայժմ նախընտրում է ՀԷՑ-երի խնդիրը ՀՀ իշխանությունների հետ «ոչ ֆորմալ» կերպով քննարկել, պայմանավորված է միմիայն նրանով, որ ընթացակարգն է այդպես պահանջում: «Մի կարծեք, թե այս խնդրի մասին մոռացել ենք, այն մեր օրակարգի առաջնային հարցերից մեկն է»,- ասաց Ռոբինսոնը:

Վահագն Հովակիմյան

Տպել
3074 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա