Երկու կարծիք. ինչպե՞ս միտինգը տեղափոխել ԱԺ

14/07/2018 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 14-ի համարում

Խորհրդարանական ընդդիմությունը մինչեւ վաղը ժամանակ ունի ավարտելու քաղաքական ներկուսակցական կոնսուլտացիաներն, ու արդեն ուրբաթ օրը պետք է հնչի միացյալ ընդդիմության՝ գերադասելի է միացյալ պատասխանը հետեւյալ հարցին. կվերադառնա՞ ընդդիմությունը ԱԺ` կոալիցիայի հետ համատեղ սահմանադրական գործընթացի երկրորդ փուլը քննարկելու համար՝ դառնալով նոր Սահմանադրության քարոզիչը, թե՞ կլծվի իշխանական Սահմանադրության սեւ PR անելու գործին: Երեկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը դուրս չէր գալիս կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունների սենյակներից՝ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելով ընդդիմության հերթական հայտարարության ուլտիմատումների բլոկը:

Քննարկումների արդյունքում կոալիցիան Շավարշ Քոչարյանին առաջարկել է ընդդիմությանը փոխանցել, որ իրենք կարող են մասնակցել օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին եւ իրենց բոլոր առաջարկները հնչեցնել ու հիմնավորել հենց ԱԺ ամբիոնից: Եւ չնայած «Հանրապետություն» կուսակցությունում վստահ են, որ ընդդիմությունը չի ուտի կոալիցիոն այդ կուտը, չի մասնակցի արտահերթ նիստին եւ միջազգային հանրությանը չի ցուցադրի իշխանություն-ընդդիմություն համերաշխության կատարյալ դիմանկար, սակայն «Հանրապետության» լավատեսությունն առանձնապես հիմքեր չունի: Հղում անելով հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած թիվ 1458 բանաձեւին՝ թե՛ «Արդարություն» դաշինքի որոշ կուսակցություններ եւ թե՛ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները կարծում են, որ իրենք չպետք է կորցնեն ԵԽԽՎ-ի շնորհիվ հայաստանյան ընդդիմությանը տրված բացառիկ շանսը:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւում Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ պառլամենտական մեծամասնությանը սահմանադրական բարեփոխումների նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ու քվեարկության ժամանակ ապահովել պառլամենտի նիստերի ուղիղ հեռարձակում: Եւ չնայած ընդդիմությունը բազմիցս համոզվել է, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկացած պահի կարող է քվեարկությամբ որոշել չհեռարձակել ցանկացած նախագծի քննարկում, սակայն ընդդիմության հույսը կրկին Վենետիկի հանձնաժողովն է, որի ներկայացուցիչներն ու քարտուղար Ջանի Բուքիքյոն այդ օրը ներկա են լինելու արտահերթ նիստին:

Ընդդիմությունը վստահ է, որ նրանք թույլ չեն տա, որպեսզի ԱԺ մեծամասնությունը կամայականորեն չկատարի ԵԽԽՎ բանաձեւի պահանջը: Ահա այս տրամաբանությունից էլ ելնելով՝ ընդդիմադիր ճամբարի որոշ ուժեր գտնում են, որ չի կարելի կորցնել նման ամբիոնն, ու իրենց բոլոր առարկությունները իրենք մի քանի ժամ անընդմեջ կարող են հնչեցնել ուղիղ եթերով. «Ես կարծում եմ, որ նա՛խ մինչեւ Վենետիկ ուղարկված նախագծի վերջնական եզրակացությունը չստացվի,  ընդդիմությունը միջանկյալ հայտարարություններ չպետք է ընդունի: Մենք լուրջ կուսակցություն ենք եւ հայտարարություններ անում ենք լրջագույն ու վերջնական խնդիրների վերաբերյալ: Իսկ կոալիցիայի հարուցած ամեն միջանկյալ հարցի վերաբերյալ վազել ու հայտարարություն անել, կարծում եմ, անլուրջ է:

Ինչ վերաբերում է օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին, իմ անձնական կարծիքն այն է, որ չի կարելի չօգտվել նման հնարավորությունից եւ չփորձել լսելի դարձնել ընդդիմության ձայնը: Եթե իշխանությունները չեն կատարի ԵԽԽՎ բանաձեւի պահանջն ու քննարկումների ողջ ընթացքը չի հեռարձակվի ուղիղ եթերով, դա ընդդիմության համար հրաշալի առիթ կլինի դահլիճում ներկա Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ ողջ միջազգային հանրությանը հերթական անգամ ապացուցելու, թե իրականում ի՞նչ  արժեն այս իշխանությունների խոսքերը ժողովրդավարության եւ մնացած բարձր արժեքների մասին»,- ասում է «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Նրա հետ համակարծիք է նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:

Վերջինս եւս վստահ է, որ օգոստոսի 29-ին պետք է խորհրդարանական ամբիոնն օգտագործել եւ ժողովրդին կոչ անել ասելու «ոչ» իշխանությունների ներկայացրած սահմանադրական նախագծին. «Մենք պարզապես ծիծաղելի վիճակում կհայտնվենք, եթե կորցնենք այդպիսի հրաշալի առիթը, երբ ժողովրդին կարող ենք ուղիղ եթերով բացատրել, թե ինչո՞ւ է պետք մերժել ոչ լեգիտիմ իշխանությունների ներկայացրած նախագիծն ու «ոչ» ասել նրանց հանրաքվեին: Ավելին, ես կարծում եմ, որ ուղիղ եթերով հեռարձակվող հենց այդ նիստն էլ կարող է դառնալ հասարակական նոր շարժման սկիզբ»,- ասում է Արշակ Սադոյանը: Ի դեպ, բացի «Հանրապետություն» կուսակցությունից, ընդդիմադիր մնացյալ կուսակցությունները, կարծես, այս տարբերակի կողմնակից են, ու ըստ ամենայնի, օգոստոսի 29-ին նրանք կլինեն խորհրդարանում:

Բնականաբար, ոչ թե կոալիցիայի հետ միասին Սահմանադրության նախագծի կառուցողական քննարկում ծավալելու համար, քանզի ընդդիմության սկզբունքային պահանջները բավարարված չեն, այլ, ինչպես ասում է Սադոյանը՝ Սահմանադրության հակաքարոզչություն անելու համար: Ի պատասխան ընդդիմության նոր մարտավարության, կոալիցիայից էլ պատասխանում են, որ եթե ընդդիմությունն օգոստոսի 29-ին խորհրդարանական ամբիոնն օգտագործի ոչ թե նախագծի կառուցողական քննարկման, այլ հեղափոխական կոչեր հնչեցնելու համար, իրենք կդադարեցնեն ուղիղ հեռարձակումն ու Վենետիկի հանձնաժողովի պատվիրակներին կբացատրեն, որ օպերայի հրապարակն ԱԺ ամբիոնի մատույցներում չէ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2108 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է