Գյումրին կյանքս փոխեց. ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կարեւոր որոշում է կայացրել: Գյումրիում ՀԺ-ի թղթակցին այս մասին հենց բռնցքամարտիկն է ասել: 3 օր Գյումրիում մնալուց հետո Վանես Մարտիրոսյանը որոշել  է կրկին վերադառնալ Հայաստան, այս անգամ ոչ թե որպես հյուր, այլ որպես մարզիկ:«Այսօր գնում եմ Երեւան, բայց ԱՄՆ մեկնելուց 2 օր առաջ նորից եմ գալու Գյումրի, անհնար է այստեղից հեռանալը: Բայց մի բան հաստատ եմ որոշել, պարապմունքներս այստեղ եմ անելու: Սեպտեմբերին գալու եմ եւ 6 ամիս մնամ: Ես անչափ սիրեցի Հայաստանն ու մայրիկիս եւ հայրիկիս հետ վիճեցինք օրերս, թե ինչի շուտ չենք եկել: Ուզում եմ հիմա ամենս տեղափոխվենք, ստեղ ապրենք»,-ասաց Վանես Մարտիրոսյանը:

3 օր Գյումրիում մնալուց հետո Վանեսը հասկացել է, որ հեռանալ չի կարող: Ասաց՝ անչափ դժվար է նույնիսկ Երեւան վերադառնալը: Գյումրին ձգել, պահում է: «Ընկերս էր եղել այստեղ, ինձ ասեց՝ հրաշալի վայր է, արի գնանք: Ես եկա, եւ հասկացա, որ Հայաստանի սիրտը Գյումրիում ա, իսկական հայությունը էստեղ եմ տեսել: Գյումրին կյանքս փոխեց, ուրախացրեց: Մի շաբաթ Երեւանում էի, ոնց որ Լոս Անջելես լինեի, հիմա որ Գյումրիում եմ, նոր հասկացա, որ Հայաստանում եմ: Պիտի ամեն ինչ անենք, որ Գյումրին լավացնենք»,-մեկնելուց առաջ անկեղծացավ ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:

Տպել
6634 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին