Տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում. վարչապետն՝ ապագա քաղաքապետին

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թույլ տվեք ասել, որ պրոցեսն սկսված է։ Այսօր արդեն աննշան տոկոսադրույքի որոշակի իջեցում ունենք։ Փորձում ենք սոցիալական բնույթի հիփոթեքային ծրագիր իրականացնել եւ կարողանալու ենք տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Մենա փոփոխություն արեցինք, որ ժամկետանց վարկերի տույժ տուգանքները ներվեն եւ հույս ունենք, որ այդ պրոցեսում բանկային տոկոսադրույքները կիջնեն։ Մենք մեծ խնդիր ունենք այս ոլորտում խարդախությունների հետ։ Վարկային կազմակերպություններում վերխեր են վերցնում, այլ բաներ են անում, ու մենք դրանով պետք է զբաղվենք, քանի որ վարկային կազմակերպություններում նման կռուպցիոն երեւույթներ չունենանք։ Դա էլ կապված է տնտեսության զարգացման մակարդակից, տոկոսը բարձր է , քանի որ փողի ծավալները քիչ են։

Մենք պետք է մտածենք, թե ինչպես բարձրցնել փողի ծավալը՝ օտարերկրյա ներդրումներ Հայաստան բերելու ճանապարհով, ոչ թե փող տպելով, որը կարող է աղետալի հետեւանքների բերել»,-հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով, նոր հիփոթեքային ծրագրով աշխատում են, որ վարկի ժամկետը երկարացնեն, նաեւ ավելի ճկուն մեխանիզմներ ներդնեն, նաեւ մատչելիությունը մեծանա։

«Կանխավճարն են կարեւոր համարում, բանկային համակարգի ներկայացուցիչները նշում են, որ կանխավճարը երաշխիք է, որ մարդը վարկը կմարի։ Եթե չկա կանխավճար, մարդը ինչ-որ պահի կարող է հրաժարվի վարկը մարելուց, քանի որ վարկի վճարումները հավասարազոր է դառնում տան վարձի վճարին»։

Վարչապետն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին: Ըստ նրա՝ տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում եւ դա պետք է Երեւանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի։

«Նաեւ մարզային տրանսպորտի վիճակը բարելավելու ծրագրեր են մշակվում կառավարությունում։ Ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Շատ հաճախ տրանսպորտային խնդիրների լուծման անվան տակ, լուրջ խնդիրներ են առաջանում։ Օրինակ Գորիսի տրանսպորտի հետ կապված քննարկում ունեցանք։ Այնտեղ քաղաքապետի ընտանիքը ֆինանսավորում է եւ որոշ երթուղիներ անվճար են աշխատում, մինչդեռ Գորիս խոշորացված համայնքում կան բնակավայրեր ընդհանրապես տրանսպորտ չունեն։

Կամ եթե տրանսպորտի աշխատանքը ֆինանսավորող գործարարը որոշի հրաժարվել դրանից, քաղաքը պետք է մնա առանց տրանսպորտի՞։ Այսինքն դա դնել անձնական նախաձեռնությունների վրա եւ առանց հստակ պատասխանի, թե ինչ է լինելու, եթե այդ անհատը որոշի չֆինանսավորել տրանսպորտը, այդ ժամանակ ի՞նչ է լինելու»,-հարցադրում արեց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պետությունը պատասխանատվություն ստանձնի եւ համակարգային լուծումներ տալ։ 

Տպել
3911 դիտում

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում