Ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու. «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունը

16/07/2018 schedule11:32

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: Այս մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում:

«Մեծ պատասխանատվություն եւ պատիվ է՝ ձեզ հետ կիսել ձեր հոգսերը, մտահոգությունները, ծանոթանալ ձեր գործունեությանն ու լսել ձեր առաջարկները: Դժբախտաբար, խնդրագրերի զգալի մասը չի առնչվում մեր նորաստեղծ ու դեռ կազմավորման փուլում գտնվող հիմնադրամի առաքելությանն եւ նպատակներին, այլ թերեւս պետք է ուղղվի համապատասխան պետական պատկան մարմիններին:

Այնուամենայնիվ, ուզում ենք վստահ լինեք՝ ժամ առ ժամ ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու. մենք աստիճանաբար ուսումնասիրելու ենք դրանք բոլորը՝ փորձելով մեր հնարավորությունների սահմաններում առնվազն խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել: Շնորհակալ ենք ձեր արձագանքների համար: Մենք միասին կարող ենք անել անհնարինը», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
1620 դիտում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված ՀՀԿ-ի 56 անդամատոմսերից 5-ն ընդհանրապես կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է

Ակումբի տեսախցիկներով ֆիքսվել են Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի կրակոցները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրելու համար ԱԺ հատուկ նիստեր չեն գումարվի