Պուտին-Թրամփ այսօրվա հանդիպմանն ընդառաջ. ինչ սպասել

Հուլիսի 16-ին Հելսինկիում կհանդիպեն ԱՄՆ եւ ՌԴ նախագահները: Ֆինլանդիայի մայրաքաղաքը պատահաբար չի ընտրվել։ Հելսինկին նախկինում նույնպես հյուրընկալել է ԽՍՀՄ եւ ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովները՝ 1975 եւ 1990 թվականներին, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների գագաթնաժողովը՝ 1997-ին։ 

Եվ այսպես, ի՞նչ սպասել 2018 թվականի հանդիպումից։ 

Նախ՝ պետք է փաստել, որ այսօր մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի կիզակետում: Իհարկե, կան էական տարբերություններ, մասնավորապես՝ գաղափարական ճակատում։ Այստեղ չեն բախվում կոմունիզմի եւ կապիտալիզմի գաղափարախոսությունները, սակայն դրա փոխարեն կիբերպատերազմները՝ միմյանց արժեհամակարգերը վարկաբեկելու, ազգային գաղափարները փնովելու գործընթացը նոր որակ է հաղորդել սառը հակամարտությանը: Աներկբա է նաեւ այն, որ աշխարհն այսօր երկբեւեռ չէ, քանի որ Չինաստանը դարձել է ժամանակակից աշխարհի երրորդ բեւեռը ժամանակագրական ծագման առումով, սակայն երկրորդը` համաշխարհային տնտեսության վրա իր ազդեցության առումով: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն շարունակում է մնալ Ռուսաստանի թիվ մեկ ախոյանը միջազգային հարաբերություններում, իսկ ԱՄՆ-ում Պուտինի «դեմոնիզացիան» շարադրում է ԱՄՆ արտաքին քաղաքական այն օրակարգը, որը բնորոշ է վերոնշյալ իրողություններին: Ինչպես Սառը պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններից ու դրա որակից էապես կախված են մի շարք քաղաքական գործընթացներ, միջազգային ճգնաժամերի կարգավորումներ՝ Եվրոպայից մինչ Մերձավոր Արեւելք եւ Ասիա: Փորձենք հասկանալ երկու առաջնորդների «մարտավարական դիրքավորումները» այս հանդիպումից առաջ։ Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ Մոսկվային։ 

Առաջին հերթին, օր առաջ ձերբազատվել ամերիկյան պատժամիջոցներից։ Դրանք հարվածում են ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլեւ ռազմարդյունաբերական ողջ համալիրին եւ նախագահ Պուտինի մտերիմ շրջապատին։ Այդուհանդերձ, այս հարցը հազիվ թե քննարկման առարկա դառնա նախագահների միջեւ, քանի որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, Թրամփը ոչինչով օգնել չի կարող Պուտինին։ Արտաքին քաղաքական այս գործիքը ԱՄՆ Կոնգրեսը խլել է նախագահից` պատժամիջոցներին տալով օրենքի ուժ, Թրամփին էլ զրկելով Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հնարավորությունից: Նույնիսկ, եթե մեխանիզմներ լինեին, ապա հաշվի առնելով ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքը, Թրամփը դրան չէր գնա, մանավանդ նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին: 

Երկրորդ, Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն Սիրիական ճգնաժամն ու Ուկրաինական խնդիրը։ Ղրիմի հարցում Կրեմլը որեւէ աջակցություն Սպիտակ տանից ստանալ չի կարող: ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Վաշինգտոնը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, Ռուսաստանը Ղրիմի հարցի վերաբերյալ որեւէ քննարկում չի էլ հանդուրժի, քանի որ ցանկացած քննարկում կնշանակի կասկածի տակ դնել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։ Վաշինգտոնը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները համարում է ապակայունացնող: Ակնհայտ է դառնում, որ այս հարցում նույնպես ընդհանուր մոտեցումներ չկան սկզբունքային հարցերի վերաբերյալ, իսկ երկրորդային հարցերում միգուցե հնարավոր լինի դեէսկալացիոն տարածքների, օպերատիվ կապի եւ մի քանի այլ ուղղություններում ընդհանուր շահեր գտնել։ 

Ի՞նչ է անհրաժեշտ Վաշինգտոնին։ Վաշինգտոնը նույնպես ներգրավված է մի քանի միջազգային ճգնաժամերի կարգավորման գործում՝ ամենատարբեր ձեւաչափերով։ Դրանցից մի քանիսում Վաշինգտոնը Ռուսաստանի կարիքը չունի։ Օրինակ, Հյուսիսային Կորեայի հարցում, քանի որ այստեղ որոշակի առաջընթաց կա եւ այս հարցում ԱՄՆ-ի համար առավել կարեւոր է Չինաստանի գործոնը։ Մերձավոր Արեւելքում եւ Արաբական աշխարհում Վաշինգտոնն առավելապես ունի Իսրայելի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ռազմավարական աջակցության կարիքը, քան Ռուսաստանինը: ԱՄՆ մեկ այլ մարտահրավերի` Իրանի պարագայում Ռուսաստանը գործողություններ իրականացնելու մեծ դաշտ չունի, դրա համար էլ այս հարցով Մոսկվան շատ օգտակար լինել չի կարող։ Պակիստանի հարցում Չինաստանն է ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերը, իսկ Աֆղանստանի ռազմավարությունը արդեն Վաշինգտոնն ընդունել եւ իրագործում է: 

Զարմանալի է, բայց Վաշինգտոնն ու Մոսկվան նույնիսկ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի մասին ունեն տարբեր մոտեցումներ ու դիրքորոշումներ: Դրա համար էլ հակված եմ այն կարծիքին, որ հանդիպումը դժվար թե էական ազդեցություն ունենա համաշխարհային քաղաքականության կամ անվտանգության ճարտարապետության վրա: Գագաթնաժողովի միակ կարեւոր ձեռքբերումը կարող է լինել մարտավարական միջուկային հրթիռների կրճատման վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդհանուր թշնամիների` մասնավորապես մի քանի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում համագործակցումը, սակայն համաշխարհային քաղաքական թատերաբեմը դժվար թե դրանից ավելի խաղաղ տեսք ստանա:

Եվ այսպես, ռուս-ամերիկյան սառը հակամարտությունը շարունակվելու է եւ դրա վերջը, կարծես թե, չի երեւում: Մի կողմ դնելով աշխարհը, անդրադառնամ այս հակամարտության ազդեցությանը մեզ վրա: Գաղտնիք չէ, թե նավթի գնի եւ ռուբլու կուրսի տատանումները ինչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: Գաղտնիք չէ նաեւ ռուսական ձեռնարկությունների առկայությունը Հայաստանում, որոնց սեփականատերերը` հետեւաբար նաեւ գործարանները հայտնվել են պատժամիջոցների տակ: Դրա վառ օրինակներից է Ռուսալ-Արմենալը, որի արտադրանքի առյուծի բաժինը արտահանվում է ԱՄՆ եւ դրա սեփականատերը ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված Դերիպասկան է: Միաժամանակ, ռուսական պետական սեփականություն հանդիսացող որեւէ կազմակերպության մեջ 10 մլն դոլարի ներդրողը, ինչպես նաեւ դրա հնարավոր ձեռք բերողը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճիրանում՝ համաձայն Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի, օրինակ, Գազպրոմ Արմենիան, կամ ցանկացած այլ ռուսական պետական ձեռնարկություն, որ գտնվում է Հայաստանում: Միաժամանակ ռուսական ռազմական արդյունաբերական գործարանների վրա դրված են պատժամիջոցներ, որոնցից զենք ու ռազմամթերք է ձեռք բերում Հայաստանը, ինչը շոշափելի գործարքներ անելու պարագայում նույնպես գլխացավանք է:

Իսկ, եթե այս ամենին հավելենք, թե քանի ռուսաստանաբնակ հայ գործարար է հայտնվել Վաշինգտոնի սեւ ցուցակներում, կհասկանանք, որ ռուս-ամերիկյան սառը հակամարտությունը ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա: Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պետք է հնարավորինս բալանսավորված աշխատի Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ՝ փորձելով գտնել մեխանիզմներ, որոնք կարող են փոխհատուցել Հայաստանի կրած վնասները ռուս-ամերիկյան սառը հակամարտության արդյունքում եւ դրանցից մեկը կարող է լինել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսումը։

Սուրեն Սարգսյան

Տպել
6957 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)