Հանքային ջրեր արդյունահանողները 230 մլն դրամի չափով բնօգտագործման վճարներ չեն վճարել

16/07/2018 schedule16:14

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման եւ արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. ՀՀ տարածքում արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանված ստորերկրյա բնական հանքային ջրերի ամբողջ ծավալը կազմել է 74.989.500 լիտր: Մինչդեռ նույն տարիներին իրացման համար ձեռք են բերվել «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 96.418.751 լիտրի դրոշմապիտակներ, արտահանված հանքային ջրի քանակը կազմել է 14.815.786 լիտր: Այսինքն փաստացի իրացվել է ներկայացվածից 36.245.037 լիտր ավելի արդյունահանված հանքային ջուր, որի չվճարված բնօգտագործման վճարը, համաձայն տվյալ ժամանակ գործող նորմատիվների, կազմել է 204.835.100 դրամ: 

Ընդ որում միայն մեկ տնտեսվարող Ընկերություն 2015-2016թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ձեռք է բերել իրացման համար «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 60.477.000 լիտր ծավալի դրոշմապիտակներ, իսկ  ՀՀ տարածքից արտահանել է 12.737.075 լիտր «հանքային ջուր» ապրանքատեսակ: Մինչդեռ ըստ փաստաթղթերի՝ նույն Ընկերության կողմից արդյունաբերական նպատակով արդյունահանված հանքային ջրերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է  ընդամենը 37.812.000 լիտր: Այսինքն միայն այդ ընկերության կողմից արդյունահանման եւ իրացման տարբերությունը կազմել է 35.402.075 լիտր, որի համար բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 200.021.300 դրամ:

Պարզվել է նաեւ, որ եւս 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015-2016թթ. ձեռք են բերվել 3.325.940 լիտր բնական հանքային ջրերի իրացման համար դրոշմապիտակներ, եւ հանրապետությունից արտահանվել է 970.000 լիտր հանքային ջուր: Սա այն դեպքում, երբ նշված տնտեսվարողներն ընդհանրապես ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում չեն իրականացրել, որոնց դեպքում բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 24.272.060 դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի արդյունահանում իրականացրած 14 տնտեսվարող սուբյեկտներից 10-ը արդյունահանել են արդյունաբերական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները համաձայն նշված ժամանակ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար կազմում է 5650 դրամ, 3 տնտեսվարող սուբյեկտներ արդյունահանել են բուժական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է եղել 300 դրամ, եւս 1 տնտեսվարող սուբյեկտ ռեկրեացիոն /լողավազանների/ նպատակներով՝ բնօգտագործման վճարը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 75 դրամ:

Որոշ դեպքերում միեւնույն տնտեսվարող սուբյեկտները միաժամանակ իրականացրել են արդյունաբերական եւ բուժական նպատակներով արդյունահանում: Ընդ որում, արդյունաբերական նպատակներով արդյունահանումները զգալիորեն քիչ են եղել բուժական նպատակներով արդյունահանման ծավալներից:

Բացի այդ, բուժական եւ ռեկրեացիոն նպատակներով արդյունահանում է իրականացվել նույն համայնքներում կամ մարզերում, որտեղ կան նաեւ արդյունաբերական նպատակներով արդյունահանողներ:

Արձանագրված փաստերը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի՝ արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, առանձնապես խոշոր չափերի բնավճարները վճարելուց խուսափելու նպատակով, կամ թաքցվում են իրական արդյունահանման ծավալները, կամ բուժական, հանգստի եւ լողավազաններում օգտագործելու նպատակով արդյունահանված հանքային ջրերը, որոնց բնօգտագործման վճարները բազմապատիկ անգամ ցածր են, օգտագործվում են արդյունաբերական նպատակներով, կամ տնտեսվարողների կողմից ընդհանրապես կեղծվում են ապրանքատեսակները՝ հանքային ջրի անվան տակ իրացնելով ոչ հանքային ջուր:

Նշված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:

Տպել
2994 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը