ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

Հուլիսի 16-ին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բացեց հերթական գրասենյակը: Յուրաքանչյուր շաբաթը մեկ գրասենյակ բացելը իշխող կուսակցության համար դարձել է սովորական երեւույթ: Նախորդ շաբաթ ՔՊ-ն մեծ շուքով գրասենյակ բացեց Էրեբունի վարչական շրջանում, երկու օր առաջ էլ բացել էր Աջափնյակում: Այս անգամ շամպայն-ֆուրշետի ուղեկցությամբ ՔՊ-ն գրասենյակ բացեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:

Ինչպես «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց կուսակցության վարչության անդամ, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը նախատեսել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկական գրասենյակ բացել: ՔՊ-ականները չեն թաքցնում, որ աջ ու ձախ կուսակցական գրասենյակներ բացելով՝ նախապատրաստվում են Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին:

«Մենք կարեւոր գործընթացի մեջ ենք, որովհետեւ այն, ինչ արել ենք, հիմա պետք է ընտրություններով ամրագրենք բոլոր տեղերում: Երեւան քաղաքում այս գրասենյակների բացումը շատ կարեւոր նշանակություն ունի: Առաջիկայում մենք պատրաստվում ենք ստանձնել Երեւան քաղաքի իշխանության պատասխանատվությունը: Այս գրասենյակները միտված են նրան, որ լավագույնս դա անենք եւ մեր ժողովրդին համախմբենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շուրջ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի փոխանցմամբ՝ թեկնածուի հարց ներկուսակցական կուլիսներում չի եղել, իսկ գրասենյակների բացումն էլ պայմանավորեց այն հանգամանքով, որ շատերն են ցանկանում աջակցել կուսակցությանը եւ ներգրավվել քաղաքական գործընթացներին:

«Գրասենյակները որպես այդպիսին կազմակերպչական կենտրոններ են՝ յուրաքանչյուր վարչական շրջանում: Տեսնում եք, որ յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ գրասենյակ ենք բացում, որտեղ մարդիկ կգան եւ տեղեկատվություն կստանան, իրենց հարցերը կտան, պատասխաններ կստանան: Նախորդ իշխանությունների նման լայնորեն չենք տարածվում»,- ասաց կուսակցության վարչության անդամը:

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հուլիսի 16-ին տապալված քաղաքապետի ընտրությանը եւ պատասխանելով մեր հարցին, թե՝ արդյո՞ք այսպիսով` ՔՊ-ն չի նպաստում, որ Երեւանի կառավարումը ձախողվի, պատասխանեց.

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, պետք է համապատասխանեցվեն համաքաղաքային եւ համապետական ընտրություններին եւ այդ քայլը ուղղված էր դրան, որպեսզի ժողովուրդը որոշի, թե որն է լինելու այն քաղաքական ուժը, որը պատասխանատվություն է ստանձնելու: Երեւանի ձեւավորված ավագանու ուժերի հարաբերակցությունը չի արտահայտում քաղաքական ներկայիս իրավիճակը: Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը չունի աջակցություն հանրապետությունում եւ Երեւան քաղաքում, բայց ինչպես խորհրդարանում, այնպես էլ Երեւանում ունի մեծամասնություն»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանը նշում է, որ կուսակցության համար այժմ կարեւոր է ամուր ավագանու կազմի ձեւավորումն ու ընտրություններին ուժեղ թիմով մասնակցելը:

«Այս փուլում կարեւոր է ընդհանուր ցուցակի հարցը քննարկելը, որովհետեւ ընտրվելու է ավագանի, որը զբաղվելու է քաղաքի ղեկավարմամբ: Առաջիկայում նաեւ ցուցակի առաջին թեկնածուի հարցը կքննարկվի»:

Հարցին՝ պե՞տք է քաղաքապետի թեկնածուն լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի քաղաքական գործընթացների արդյունքում:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստակ որոշում չունի ինչպես Երեւանի ավագանու, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին: ՀԺ-ի հարցին՝ ՔՊ-ի վարչության նիստում քննարկվո՞ւմ է մասնակցության ձեւաչափը, Հարությունյանը պատասխանեց. «Վարչության մակարդակով քննարկում չկա»:

Դիտարկմանը, որ մեկ-երկու ամիս առաջ Լուսավոր Հայաստան կուսակցությունից հայտարարում էին, որ կա ԵԼՔ դաշինք եւ ԵԼՔ-ից առանձին գործող Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, արդյո՞ք այս հայտարարությունը դեռ ուժի մեջ է, Արայիկ Հարությունյանն ասաց. «Այդ ժամանակահատվածում արված հայտարարությունների փուլն ավարտվել է»:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը մեր զրույցում փոխանցեց, որ հարցը, թե ՔՊ-ն ինչ ձեւաչափով է գնալու ընտրության, ակտիվ քննարկվում է կուսակցության վարչությունում:

«Քննարկումները շարունակվում են եւ երբ վերջնական արդյունքներն ունենանք, այդ մասին կխոսենք: Իհարկե, վարչության նիստում քննարկվում է: Վարչությունը մեր կուսակցության կառավարման մարմինն է»,- ասաց եւ միաժամանակ տեղեկացրեց, որ բացի ՔՊ-ի վարչությունում հարցը քննարկվելուց քննարկվում է նաեւ ԵԼՔ-ի երեք կուսակցություններից ձեւավորված մի քանի հոգանոց աշխատանքային խմբերում:

Պապիկյանը եւս հրաժարվեց ասել, թե ավագանու արտահերթ ընտրություններում ով է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը, կամ ովքեր են լինելու կազմում:

Անդրադառնալով ՔՊ-ականների այն իրարամերժ կարծիքներին, որ կուսակցության ներսում քննարկվում կամ չի քննարկվում դաշինքի պահպանման հարց, նշենք, որ քննարկումների առկայության մասին խոսել է նաեւ վարչապետը:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- Բրյուսելի օդանավակայանում ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Տպել
6151 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին